Աստված պահպանել է քրիստոնյաների տունը փոթորկի ժամանակ

Նախորդ ամսին «Մայքլ» փոթորկից տուժել են բազում մարդիկ, իսկ մահացածների թիվը հասել է 39-ի: Սակայն Ֆլորիդայում բնակվող ընտանիքներից մեկը վկայում է, թե ինչպես Աստված պահպանեց իրենց տունը, և ինչպես իրենք վերապրեցին փոթորիկը՝ պահեստում թաքնվելով:

Այն ժամանակ, երբ 4 բալ ուժգնությամբ փոթորիկը մոտենում էր Ֆլորիդա նահանգի հյուսիս-արևմտյան հատվածին՝ չորեքշաբթի օրը, հոկտեմբերի 15-ին, Ստեֆանի և Ուիլլ Կրիբսը որոշում են, որ երբ փոթորիկը հասնի իրենց տների մոտ, ընտանիքով դուրս գան տանից, այնպես որ՝ նրանք առավոտյան մոտ 6.30-ին իրենց 4 երեխաների հետ դուրս են գալիս տանից:

Քանի որ տունը ափից գրեթե 4 մղոն հեռավորության վրա էր գտնվում, ապահովության համար ընտանիքը գնում է Ուիլլի հորը պատկանող պահեստ, որը, իրենց կարծիքով, կապահովեր ընտանիքի անվտանգությունը փոթորկի ժամանակ:

Բայց նախքան նրանք լքում են տունը, ընտանիքի հայրը կարճ աղոթում է՝ խնդրելով Աստծուն պահպանել իր ընտանիքն ու իր տունը, որպեսզի տեղ ունենան վերադառնալու փոթորկից հետո:

Կրիբսերի ընտանիքը գնում է պահեստ, որը մի քանի փողոց այն կողմ էր գտնվում իրենց տանից: Պահեստը նախկինում ջրհեղեղից չէր տուժել, այս պատճառով ընտանիքը մտածում էր, որ դա ամենաանվտանգ տարբերակն է:

«Երբ քամին մոտենում էր, մենք զգում էինք, թե ինչպես են պատերը ցնցվում: Մենք լսում էինք քամու ուժգին սուլոցը: Իսկապես սարսափելի զգացողություն էր»,- պատմում է Կրիբսը՝ հիշելով, որ քամու ուժգնությունը գերազանցում էր 150 մղոն/ժամ արագությունը:

Ընտանիքի աչքերի առջև ալիքները այս ու այն կողմ էին քշում մեքենաները, արմատախիլ անում ծառերը: Բայց ամենասարսափելի պահը այն է լինում, երբ պահեստի դուռը բացվում է:

Ջուրը մի քանի րոպեում գրեթե ծածկում է նրանց, այնպես որ, ընտանիքը ստիպված էր բարձրանալ պահեստում գտնվող գրասենյակ՝ ջրի հոսքից հնարավորինս բարձր: Այնտեղ էին Ստեֆանին, իր ամուսինը, չորս երեխաները, նրանց 91-ամյա տատիկը, Ուիլլի և Ստեֆանիի ծնողներն ու չորս շները:

«Ամենաբարդն այս իրավիճակում երեխաների արձագանքն էր: Մենք որոշեցինք մնալ այստեղ, և վախ էինք տեսնում նրանց դեմքերին»,- պատմում է մայրը:

Ի ուրախություն ընտանիքի՝ շուտով ջրի հոսքը սկսում է դադարել, և նույնքան արագ, որչափ ջուրը լցվում էր պահեստը, այդքան արագ այն սկսում է նվազել:

Գրեթե չորս ժամ անց ընտանիքը մտածում է, որ կարելի է տուն վերադառնալ: Բայց այն, ինչ նրանք տեսնում են, երբ դուրս են գալիս պահեստից, լիովին տարբերվում էր այն ամենից, ինչ տեսել էին մինչ այդ:

Փոթորիկը վնասել էր պահեստը, գրեթե բոլոր հարևանների տները վնասված էին կամ ջրհեղեղից, կամ արմատախիլ արված ծառերից: Հարևաններից ոմանք մնացել էին առանց տների:

Կրիբսերը վախով սպասում էին, թե երբ կհասնեն իրենց տանը: Բայց երբ մոտենում են, պատկերը լիովին տարբերվում էր իրենց սպասումներից: Փոթորիկը շատ չնչին վնաս էր հասցրել իրենց տանը՝ համեմատած հարևան տների հետ:

«Աստված պահպանել էր մեր տունը այդ ողջ ընթացքում,- ասում է Սթեֆանին:- Դա հիասքանչ էր, մեր տունը պաշտպանված էր այդ ողջ ընթացքում: Մենք նայում էինք մեր շուրջը, մեր փողոցում՝ ամենուր, մեր հետևում, մեր առջև, մեր բոլոր կողմերում բոլորի տները քանդված էին կամ վնասված: Բայց մեր տանը գրեթե ոչինչ չէր պատահել»:

Տան հայրը վկայելիս նշել է նաև, որ մի քանի ծառ ընկել էին իրենց տան հետևի բակում, և չնայած կար հավանականություն, որ կարող էին դրանք իրենց տան վրա ընկնել, այնուամենայնիվ, ոչ մի ծառ տանը չէր վնասել:

Աստված լսում է աղոթքները և Սաղմոս 91-ի խոսքերը կենդանի են նրանց համար, ովքեր նեղության պահին առ Աստված են ուղղում իրենց հայացքը: