«Ջրերը կանգնում են սարերի վրա». 104-րդ սաղմոսի գիտական ուսումնասիրությունը

«Ջրերը կանգնում են սարերի վրա». 104-րդ սաղմոսի գիտական ուսումնասիրությունըԻսրայելի թագավոր Դավիթը հարյուրավոր սաղմոսներ է գրել, որոնք ոչ միայն փառաբանության և գոհության աղոթքներ են կամ ողբեր, այլև հայտնություններ աստվածային գաղտնիքների մասին: Եվ այսպես, Դավիթը 104-րդ սաղմոսում, Աստծո արարչագործությունը գովերգելով, ասում է. « Ջրերը կանգնում են սարերի վրա» (Սաղմոս 104.6):

Ջրերը սարերի վրա՞: Երկար ժամանակ մարդկանց համար դժվար էր նման բան պատկերացնելը: Եվ սաղմոսերգուի խոսքերը մեկնաբանվում էին՝ որպես մի պատկեր, որտեղ ալիքները սարերից վեր են խոյանում:

Այնուամենայնիվ, 1872թ-ին Բրիտանական թագավորական ընկերության գիտական արշավը Ատլանտյան օվկիանոսի խորքերում հայտնաբերում է իրական լեռնաշղթա: Ուսումնասիրությունները անցնում էին «Չելենջեր» անվանումը կրող հատուկ տեսակի հետախուզական նավի վրա՝ օվկիանոսագետ Չարլզ Տոմսոնի ղեկավարության ներքո:

Չարլզ Տոմսոնի արշավախումբը նեղ գործնական նպատակ ուներ՝ մասնագետները ուսումնասիրում էին Ատլանտյան օվկիանոսի միջով հաղորդակցական հեռագրային մալուխի անցկացման հնարավորությունը: Ուսումնասիրությունից հետո խումբը հաստատում է, որ օվկիանոսի խորությունը տարբեր վայրերում տարբերվում է մի քանի կիլոմետրերով: Ատլանտյան օվկիանոսի մեջ գիտնականների կողմից հայտնաբերվում է իսկական լեռնաշղթա:

Լեռնային համակարգը, որ բացահայտվում է բրիտանական գիտնականների կողմից Ատլանտյան օվկիանոսի հատակին, ստանում է Միջին-ատլանտյան լեռնաշղթա անվանումը: Այս լեռնաշղթան ձգվում է 18 հազար կիլոմետր երկայնքով:

Հետազոտությունները ցույց տվեցին նաև, որ կիլոմետրի հասնող լայնությամբ լեռնային ցանցը անցնում է ոչ միայն Ատլանտյան օվկիանոսով, այլև բոլոր համաշխարհային օվկիանոսներով. այդ լանջերը ստացան Միջին-օվկիանոսյան անվանումը:

Գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ համաշխարհային օվկիանոսի ջրերը իսկապես կանգնում են սարերի վրա՝ ինչպես իր սաղմոսներում դարեր առաջ՝ Քրիստոսի ծնունդից առաջ 9-րդ դարում, գրում էր Դավիթ թագավորը:

Աղբյուր՝ bible-facts.ru