5 բան, որ արժե դադարել անել 20 տարեկանում

Երիտասարդությունը կյանքի զարմանահրաշ շրջան է: Եվ ճշմարտությունն այն է, որ այն հիմքը, որը դու կառուցում ես 20 տարեկանում, կձևավորի քո հետագա կյանքը: Ուսումնասիրությունները փաստում են, որ կյանքի ամենաորոշիչ պահերի 80 տոկոսը լինում են 35 տարեկանից առաջ:

Եվ ցանկանում եմ նշել մի քանի երևույթ, որոնք, անշուշտ, 20 տարեկան երիտասարդների կյանքում պատահած կլինեն և որոնցից պետք է խուսափել.

Դադարի՛ր սպասել բոլորի հավանությանը:

Շարունակիր անել, ինչ կանչված ես անելու. ոմանք հավանություն կտան դրան, ոմանք էլ՝ ոչ: Բայց թող քո նպատակը չլինի նրանց հավանությունը:

Քո ինքնարժեքը չի հիմնվում սոցիալական մեդիայի «հավանումների» վրա:

Թույլ մի՛ տուր, որ այլ մարդկանց խոսքերը սահմանափակեն քեզ. որոշում կայացրու ամեն բան քննել Աստծո հետ և առաջ շարժվել Նրա հետ: «Ոչ ոք քո մանկությունը չանարգի. այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով…» (Ա Տիմոթեոս 4.12): Մեկ օրինակ. Ուիլյամ Ուիլբերֆորսը 21 տարեկանում, երբ դեռ ուսանող էր, ընտրվել էր Խորհրդարանի անդամ:

Թույլ մի՛ տուր, որ ուրիշները որոշեն քո ապագան:

Համեմատության «խաղերը» քեզ համար չեն: «Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս, մնացած դերերն արդեն բաշխված են». ասել է Օսկալ Ուայլդը: Դու ստեղծված ես կատարյալ Արարչի կողմից:

Դադարի՛ր փնտրել հեշտ ճանապարհներ՝ դրանք քեզ չեն տանի այնտեղ, ուր դու ուզում ես:

Ծուլությունը մի կողմ դիր՝ աշխատելով հանուն կոչման, ոչ թե՝ հանուն փողի: Մի ընկիր ամերիկյան երազանքի թակարդը: Շատ մարդիկ այդ ճանապարհով գնալով՝ դարձան այդ երազանքի ստրուկները:

Թո՛ղ հարմարավետության գոտին: Նա, ով դուրս չի գալիս հարմարավետության գոտուց, մնում է միջակության մեջ: Մեծ գործերը չեն կատարվում հարմարավետ վայրերում:

Զոհի դեր մի՛ խաղա: Այլ պատասխանատվություն վերցրու՝ իրավիճակի հանդեպ քո ճիշտ վերաբերմունքով: Դու կարող ես ընտրել առաջ շարժվելը քո կյանքում:

Դադարիր մտածել, թե քո երազած կյանքը կգա ինքն իրեն, եթե դու չձգտես դրան:

Մի՛ եղիր անգործունյա. եթե քո նպատակի համար դու չպայքարես, ապա կընկնես ու կհիասթափվես ցանկացած մանրուքից:

Ավելի քիչ խոսիր քո կյանքը փոխելու մասին, և ավելի շատ գործիր:

Հիշում եմ իմ ուսուցիչներից մեկի խոսքերը. «Քո ընտրությունները, այլ ոչ թե քո խոսքերն են որոշելու քո կյանքը»: Առաջնահերթություններիդ ցուցակում դիր ամենը, ինչ դու կարիք ունես անելու՝ քո տեսիլքին հասնելու համար:

Մի՛ սպասիր, թե առողջ փոխհարաբերությունները կլինեն քո կյանքում ինքնըստինքյան:

Վերջ տուր պատահական հանդիպումներին:

Ես դեմ չեմ, որ տղաներն ու աղջիկները ընկերություն անեն, բայց եթե ամուսնանալու  մտադրություն չունես այն մարդու հետ, ում հետ ժամադրվում ես, դու պետք է վերջ դնես դրան:

Մի՛ բամբասիր ուրիշների մասին, անգամ եթե այդ «ուրիշները» արժանի են դրան: Թո՛ղ այն մարդկանց, ովքեր սպառում են քեզ:

Թո՛ւյլ տուր ինքդ քեզ երբեմն թուլանալ և անգամ՝ ցավ զգալ: Տառապանքը կյանքի անբաժան մասն է: Հասունության ընթացքն անցնում է ցավի միջով: Եթե պատրաստ չես վտանգի գնալ, աճ չես ունենա:

Մի՛ սպասիր, թե մի բանի կհասնես՝ առանց քրտնաջան աշխատանք թափելու:

Ընդունիր, որ դու ամեն բան չգիտես:

Ավելի մեծ երազիր: Մարկ Բատերսոնն ասում է. «Եթե քո երազանքը քեզ չի վախեցնում, ուրեմն այն չափազանց փոքր է»:

Քո 20-ամյակը ժամանակ է բացահայտումների ու փորձարկումների:

Փոլ Շոն