«Մարտին Լյութեր» (ֆիլմ)

Մարտին Լյութեր ֆիլմ16-րդ դար. Գերմանիայում տարածված ժանտախտի պայմաններում երկրի միակ իրական ուժ է շարունակում մնալ եկեղեցին: Հոգևորականներն ու սպասավորները կա´մ թաղված են անվերջանալի մեղքերի մեջ՝ անմասն չմնալով աշխարհիկ խրախճանքներից, կա´մ անվերապահորեն հնազանդ են իրենց առաջնորդներին, ովքեր աչք էին փակում տիրող անկարգությունների առջև:

Սակայն կաթոլիկ քահանաներից մեկը՝ Մարտին Լյութեր անունով, այլևս չհանդուրժելով ստեղծված դրությունը, և հիմնվելով «Արդարը հավատքից կապրի» սուրբգրային հայտնության վրա, Վիտենբերգի եկեղեցու դռանը փակցնում է իր 95 թեզիսները, որոնցով նա դատապարտում էր  ինդուլգենցիաների երևույթը: Արդյունքում՝ Լյութերին  հերետիկոս և սրբապիղծ են անվանում:

Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է Լյութերն աքսորավայրում գերմաներեն թարգմանում Սուրբ Գիրքը, որպեսզի հասարակ մարդիկ կարողանան հասկանալ աստվածային ուղերձը և իրական փրկություն ստանան:

Ռեժիսոր՝ Էրիկ Թիլլ
Դերերում՝ Ջոզեֆ Ֆայնս, Ալֆրեդ Մոլինա, Քլեր Քոկս: