Այս օրը հիմնվում է «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը

Այս օրը հիմնվում է «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը:1863թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 29-ին, հիմնվում է «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը:

Ծնունդով շվեյցարացի Հենրի Դյունանը ցանկանում էր որոշակի իրավունքներ ստանալ Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող Ալժիրում վենչուրային բիզնես սկսելու համար: Միակ մարդը, ով կարող էր օգնել նրան, Նապոլեոն 3-րդն էր: Վերջինս, սակայն, ռազմի դաշտում էր՝ Իտալիայում:

Շուտով Դյունանը ժամանում է Սոլֆերինո (Հյուսիսային Իտալիա) և ականատես լինում 19-րդ դարի ամենաարյունահեղ մարտերից մեկին: Մոտ 40.000 մարդ արդեն զոհվել էր, ավելի ուշ՝ ևս 40.000-ը՝ բժշկական օգնություն չստանալու հետևանքով:

Հենրին մեծացել էր «ակտիվ» քրիստոնեական հավատքի մեջ: Հոր հետ նրանք ներգրավված էին բազմաթիվ սոցիալական աշխատանքներում և քրիստոնեական ընկերակցություններում: Դյունանը գործի մարդ էր. տեսնելով Սոլֆերինոյում կատարվածը՝ նա փորձում է շտապ օգնություն ցուցաբերել. քաջալերում տեղի գյուղացիներին ապաստան տալ և հոգ տանել վիրավորների համար. հակառակ դեպքում զոհերի քանակն ավելի մեծ կլիներ:

Նա նաև հորդորում է Նապոլեոն 3-րդին հրաման արձակել, որն ազատություն կտար բժիշկներին և վիրաբույժներին գործելու ավստրիական բանակին կից: Սակայն սա էլ բավական չէր. ավելին էր հարկավոր:

Դյունանը նկատում է, որ ժամանակակից զենքերը մեծ թվով մարդկանց կյանք են խլում: Այս առիթով Հենրին գիրք է հրատարակում՝ «Սոլֆերինոյի հիշողություններ» անվանումով, ուր նա կոչ էր անում բոլոր ազգերին հանձնաժողովներ ստեղծել, որոնք կհոգան պատերազմի զոհերի մասին:

Նրա այս գաղափարը հետաքրքրում է շատերին: 1863թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ժնևում համաժողով է տեղի ունենում. երկարատև քննարկումներից հետո հիմնվում է «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը:

Դյունանն այդպես էլ չի ստանում իր բիզնեսը սկսելու իրավունքները:

Սակայն դրա շնորհիվ էր, որ քրիստոնյա գործարար Հենրի Դյունանը դառնում է առաջինը, ով երբևէ ստանում է Խաղաղության նոբելյան մրցանակ:

Աղբյուր՝ christianity.com