Հոկտեմբերի 28-ը` քրիստոնեության պատմության մեջ

312թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 28-ին, հռոմեական կայսեր հավակնորդ Կոնստանդիանոսը պարտության է մատնում իր գլխավոր հակառակորդին:

Կոնստանդիանոսի հայրը կայսրության ազդեցիկ ղեկավարներից էր: Նրա մահից հետո Կոստանդիանոսին զորքը կոչում էր «Օգոստոս»:

Հոր մահից հետո էլ հայտնվում է ընդդիմադիրների մի բանակ՝ Մաքսենտիոսի գլխավորությամբ: Վերջինս ցանկանում էր տիրանալ Իտալիայի և Աֆրիկայի զգալի հատվածին:

Թե ինչ է տեղի ունենում պատմության մեջ ամենավճռորոշ մարտի ժամանակ, պատմում է կայսրի վստահելի ընկեր ու եկեղեցու սպասավոր Եվսեբիուսը.

«Կոստանդիանոսն աղոթում էր իր հոր Աստծուն՝ աղաչելով օգնության ձեռքը մեկնել իր դժվարին իրավիճակում: Մինչ նա ջանասիրաբար աղոթում էր, երկնքից աներևակայելի մի նշան է հայտնվում:

Նա պատմում է, թե ինչպես կեսօրին երկնքում խաչի պատկեր է հայտնվում. այնուհետ Աստված նրան հայտնում է իր անելիքը: Տեսնելով այդ հրաշքը՝ կայսրն ու զորքը զարմանքից ծառս են լինում»…

Մինչ ուշ գիշեր կայսրը տարակուսանքների մեջ էր՝ արդյոք ի՞նչ կարող էր նշանակել այդ տեսիլքը…

Սպասվող պատերազմում Կոնստանդիանոս կայսրը պարտության է մատնում Մաքսենտիոսին:

Այնուհետ նա պարգևատրում է քրիստոնյա քահանաներին և մինչ իր կյանքի վերջ աջակցում նրանց:

Կոնստանդիանոս կայսրը մկրտվում է իր մահվան մահճում՝ դառնալով քրիստոնեություն ընդունած առաջին կայսրը:

Աղբյուր՝ christianity.com