Թագավորն ու երիտասարդ կալանավորը. Վարդան Այգեկցի

Թագավորն ու երիտասարդ կալանավորը. Վարդան ԱյգեկցիՈմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին:

Իսկ նրանք բոլորը, չքմեղ լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են և անարդար կերպով են բանտ ընկել:

Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշում է, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը խղճալով՝ կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության…

Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.

– Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դո՛ւրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին: