Այս օրը պատմության մեջ. խաղաղություն կաթոլիկների ու բողոքականների միջև

Այս օրը պատմության մեջ. խաղաղություն կաթոլիկների ու բողոքականների միջևԶարմանալի է, բայց քրիստոնյաները ևս կարող են կռվել միմյանց դեմ: Այդպիսի մի համընդհանուր հակառակություն ու կռիվ էր ամբողջ Եվրոպայում 1600-ական թվականներին: Ու թեև հակամարտության հիմքը կրոնական էր, դրան նպաստող գործոնները տնտեսական ու քաղաքական էին։

Երեսուն տարվա պատերազմի նպատակը Եվրոպայի վրա վերահսկողություն ձեռքբերելն էր, և ողջ երկրամասը ներգրավված էր այդ հակամարտության մեջ։ Այդ պատերազմում կաթոլիկները կռվում էին բողոքականների դեմ, իսկ բողոքականները կաթոլիկների։

Դրա հետևանքները սարսափելի էին։ Գերմանիայի մեծ տարածաշրջաններում մարդկանց կեսը սպանված էր պատերազմի, հիվանդությունների և կոտորածի հետևանքով։

Այս օրը՝ 1648թ–ի հոկտեմբերի 24–ին, Գերմանիայի պատմական մարզ Վեստֆալիայում ստորագրվեց խաղաղության դաշնագիր, որը վերջ դրեց կատաղի հակամարտությանը։

Դաշնագիրը կարող էր ավելի շուտ կայանալ, բայց Ֆրանսիայի կարդինալ Ռիշելյեն գոհ չէր այն կարգավիճակից, որ Ֆրանսիան կստանար դաշնագրի ստորագրման դեպքում։ Վեստֆալիայի խաղաղության դաշնագիրը կոտրեց «Հռոմեական սրբազան կայսրության» ամրությունն ու զորությունը, ինչին ըստ ֆրանսիայի կարդինալի՝ հնարավոր չէր հասնել 1635թ-ին, երբ կար հաշտություն կնքելու տարբերակ:

Քրիստոնյաների համար խաղաղության հաստատումը կարևոր քայլ էր խղճի ազատության առումով։ Առաջին անգամ Եվրոպական պետություններն ընդունեցին այն փաստը, որ նրանք այլևս չեն կարող ստիպել ուրիշ երկրների ընդունելու իրենց հավատքը։ Երբ Հռոմեական կայսրությունը դադարեցրեց գերմանական որոշ նահանգների վերահսկումը, վերջիններս որոշեցին մնալ բողոքական։

Վեստֆալիայում ստորագրված խաղաղության դաշնագիրը, չնայած երեսուն տարվա պատերազմի սարսափելի տարիներին, ունեցավ դրական արդյունք։

Աղբյուրը՝ christianity.com