Անհնազանդ գառնուկը

Անհնազանդ գառնուկըԵս ունեի երկու գառնուկ, մեկը՝ հնազանդ, մյուսը՝ ոչ: Երկրորդն ինձ շատ էր նյարդայնացնում իր բնավորությամբ. եթե ընկներ գետնին, ապա ինչպես էլ քաշեիր, տեղից վեր չէր կենա:

Մեկ անգամ աշնանը ես նրանց դաշտ հանեցի: Առաջինին կապեցի, որ չհեռանա ու կորչի, և երբ ուզում էի երկրորդին կապել, նա ինձ մոտ անգամ չթողեց, այլ միանգամից փախավ:

Վազեցի, վազեցի ես նրա հետևից, հետո այնքան հոգնեցի, որ ձեռքս թափ տվեցի ու վերադարձա՝ բարկանալով. «Դե, գնա կորի՛ր, անպե՛տք կենդանի»:

Գնացի և հանկարծ աչքերիս առաջ եկան իմ սեփական արարքները: Չէ՞ որ ես ինքս միշտ չեմ հնազանդ լինում Աստծուն: Եվ այնպես ամաչեցի, ինձ այդ գառնուկից էլ վատը զգացի: Եվ հասկացա, որ իրավունք չունեմ անիծելու Աստծո ստեղծագործությանը, հետո՞ ինչ, որ նա անձայն մի կենդանի է…

Այդ օրը ես շատ ուշ հասա տուն: Ոտքերս դողում էին, ապաշխարում էի հեծկլտալով: Ինչպե՜ս էի լացում՝ այն նույն դաշտում ընկած, որ Աստված ների ինձ՝ սեր ու սրտացավություն չդրսևորելու համար…

Այդ օրվանից մեկ տարի է անցել: Եվ ես նկատել եմ, որ կենդանիները դադարել են ինձ նյարդայնացնելուց: Ես նրանց բոլորին էլ սիրում եմ՝ և՛ շանը, և՛ կատվին, և՛ անհնազանդ գառնուկներին…

Աղբյուրը՝ days4god.com