Ինչպես է ծնվում տեսիլքը տղամարդու սրտում, և ինչպես է դրան մասնակցում կինը

«Մեծ նավը զարմանալի ընթացք ունի». այսպես ասում են այն տղամարդկանց մասին, ովքեր ունեն կյանքի մեծ տեսիլք:

Ի՞նչ է անհրաժեշտ՝ արթնացնելու տղամարդու սիրտը մեծագույնի համար՝ իր առօրյա գործերի շրջանակից դուրս:

Կինն ունի ամեն անհրաժեշտ բան տղամարդու արթնության համար. նա իր տղամարդու ներշնչանքն է, օգնականը:

Աստված անուն տվեց նրան, ում վերցրեց տղամարդու սրտից: Իր էությունից տվեց նրան:

Նա կոչեց նրան «օգնական»: 29 անգամ այս անունը հնչում է Աստծո Խոսքում, երբ մարդիկ կանչում են Բարձրյալին օգնության՝ իրենց կյանքի ամենածանր պահերին:

Նա տվեց կնոջը հետևյալ անունները. կյանք, մխիթարություն, օգնական, ընկեր, ներշնչանք, բարեգործ…

Երբ կինը գիտի և իրագործում է իր միսիան ընտանիքում՝ գտնվելով ամուսնու սրտին մոտ, այդ ժամանակ տղամարդու սիրտն արթնանում է մեծագույնի համար: Եվ մեծագույնը կապված չէ երազանքի չափսերի հետ, այլ կապված է յուրօրինակ հանձնարարությամբ երկուսի համար՝ կնոջ և տղամարդու:

Սկսեք այս երեք քայլից՝ ձեր ամուսնու սիրտը արթնացնելու համար.

  1. Հիշեցրեք ձեր ամուսնուն Աստծո մեջ իր բացառիկության մասին: Նրա ուժեղ կողմերի ցուցակը կազմեք ու ընդգծեք դրանք տարբեր միջոցներով: Հիացեք կյանքում և աշխատանքում նրա փոքրիկ հաղթանակներով ու ձեռքբերումներով:
  2. Տվեք ինքներդ ձեզ ու նրան հարցեր. ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է Աստված կամենում իրագործել քո և մեր միջոցով՝ որպես ընտանիք:
  3. Հիշեցրեք Աստծուն այն հայտնությունների մասին, որոնք Նա տվել է ձեզ ձեր ամուսնու և ընտանիքի համար: Եվ շնորհակալություն հայտնեք Նրան Իր խոստումների կատարման մեջ հավատարիմ լինելու համար:

Եվ հաճախ շնորհակալություն հայտնեք ձեր ամուսնուն ՝ հիշեցնելով նրան, թե աստվածային ինչ յուրահատուկ հատկանիշներ եք տեսնում նրա մեջ:

Սվետլանա Սպիվակովա