Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն էՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:

1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում  լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը». գրում է armlur.am-ը:

«Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ`  1794 -ի հոկտեմբերից մինչեւ  1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը:

Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ: