Համասեռամոլ չեն ծնվում, դա գիտակցված ընտրություն է. գիտնականներ

Համասեռամոլ չեն ծնվում, դա գիտակցված ընտրություն է. գիտնականներԿալիֆորնիայի համալսարանի մի խումբ գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքում հաջողվել է ապացուցել, որ համասեռամոլ չեն ծնվում:

Այսպիսով, մասնագետները չեղյալ են հայտարարել ամենամեծ ու տարածված առասպելն այն մասին՝ իբրև մարդու սեռական կողմնորոշումը գենետիկորեն է դրված նրա մեջ:

Վաղուց է, ինչ գոյություն ունի կարծիք այն մասին, թե համասեռամոլական հակվածություններն ի ծնե առկա են մարդու մեջ ու ծագումնաբանորեն են փոխանցվում:

Այդ կերպ սեռական ոչ ավանդական կողմնորոշման շատ ներկայացուցիչների հաջողվում էր արդարացնել իրենց ընտրությունն ու ավելին՝ ապացուցել, որ ամեն ինչի մեղավորը բնությունն է:

Այնուամենայնիվ, կալիֆորնիացի գիտնականները որոշել են չթողնել այս թեման առանց բացատրությունների. տեղեկացնում է news.eizvestia.com-ը:

Իրենց փորձարկման համար մասնագետները հրավիրել են երկվորյակների մոտ 50 զույգ: Հետազոտության մասնակիցների շրջանում հարցում է անցկացվել սեռական կողմնորոշման մասին:

Եթե ամենի մեղավորը ծագումնաբանությունն է, ապա եղբայրներից մեկի համասեռամոլ լինելու դեպքում, ըստ գիտնականների՝ երկրորդը նույնպես պետք է լիներ ոչ ավանդական սեռական կողմնորոշման: Սակայն երկվորյակների շրջանում նման զուգադիպությունների թիվն ընդամենը 20% է կազմել:

Սրա և այլ հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ նույնասեռ չեն ծնվում, այլ դա մարդու կատարելապես գիտակցված ընտրությունն է:

Բացի այդ, ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների շրջանում ամենից հաճախ հանդիպում են երիտասարդ տղաներ, իսկ ինչ վերաբերում է հասուն տղամարդկանց, ապա նրանք ավելի հաճախ լինում են ավանդական սեռական կողմնորոշման տեր մարդիկ: