Այս օրը պատմության մեջ. Նրան ավելի շատ որսորդությունն էր հետաքրքրում, քան Աստծո Խոսքը

Այս օրը պատմության մեջ. Նրան ավելի շատ որսորդությունն էր հետաքրքրում, քան Աստծո ԽոսքըԴանիել Ռոլանդը, ձեռնադրված լինելով Անգլիայի եկեղեցում, նշանակվում է առաջնորդական փոխանորդ Հարավային Ուելսում: Քիչ անց նա նկատում է, որ մարդիկ ցանկանում են լսել ոչ պահպանողական քարոզիչների, ովքեր չեն հարում Անգլիայի եկեղեցուն:

Պարզաբանելու համար, թե որն է նման մոտեցման պատճառը՝ Դանիելը գնում է իր «հակառակորդներին»՝ ոչ պահպանողականներին լսելու:

Լինելով քահանա՝ Դանիելը, միևնույնն է, չէր վերապրել ճշմարիտ ապաշխարություն: Իր իսկ խոսքերով՝ իրականում նա ավելի մեծ բավականություն էր ստանում որսորդությունից, քան Աստծո Խոսքից:

Եվ այսպես, մեկ անգամ նա կանգնած էր ամբոխի մեջ՝ լսելով ոչ պահպանողական քարոզիչներից մեկին՝ Գրիֆիթ Ջոնսին: Ջոնսը հայտնի էր իր բարեգործությամբ: Նա նկատում է ամբոխի մեջ Դանիելին և նրա դեմքի անհանգիստ արտահայտությունը ու բացականչում է. «Երանի թե խոսքը քո սրտին հասնի, երիտասա՛րդ»: Այս մտահոգությունը խորապես դիպչում է Դանիելին, նա սկսում է այցելել Գրիֆիթ Ջոնսին ամեն հարմար առիթի դեպքում և, ի վերջո, դառնում իսկական քրիստոնյա՝ սրտանց նվիրվելով Քրիստոսին:

Դանիել Ռոլանդը շուտով դառնում է զորավոր քարոզիչ: Նա էներգիայով լի էր, շատ աշխույժ, և դուր էր գալիս մարդկանց: Սակայն մարդիկ նրա քարոզներից վախեցած էին հեռանում, որովհետև չգիտեին՝ ինչպես ապաշխարել: Շուտով փորձառու քարոզիչներից մեկը սովորեցնում է Դանիելին, թե ինչպես մարդկանց պատմել ոչ միայն մեղքի մասին, այլև այն շնորհի, որով մարդիկ փրկվում են՝ Քրիստոսի արյան ազատագրող զորության մասին: Եվ այսպես, 55 տարի շարունակ Դանիել Ռոլանդը Ուելսի առաջատար ավետարանիչներից մեկն էր:

Այնքան շատ էին մարդիկ, ովքեր ցանկանում էին լսել նրան, որ եկեղեցի հիմնողներից շատերը նախանձով են լցվում նրա հանդեպ: Շուտով նրան հեռացնում են եկեղեցուց կեղծ պատճառաբանությամբ, իբրև նրա քարոզը համապատասխան չէ եկեղեցուն: Ռոլանդը պատասխանում է, որ այնքա՜ն քիչ են Ավետարանը քարոզողները, և ինքը պարտավոր է տանել ճշմարտությունն ամեն տեղ, ուր գնա:

Նույնիսկ ամբոխի կողմից փայտերով ու քարերով ծեծվելուց ու հալածվելուց հետո՝ հայտնվելով մահվան վտանգի տակ, Ռոլանդը շարունակում է քարոզել:
Նրա քարոզներից մեկին անգամ 14 հազար մարդ է ներկա եղել:

«Դատե՛ք ինքներդ ձեզ,- քարոզում էր նա,- նայե՛ք ձեզ շրջապատողների վարքին սիրո տեսանկյունից: Խնդրե՛ք Աստծուն՝ պահապան դնելու ձեր բերանի վրա: Ուրիշի անվանը վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերվում եք ձեր սեփականին»:

Այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, 1790թ-ին, Դանիելը կնքում է իր մահկանացուն: Նրա քարոզների շնորհիվ ապաշխարում է նաև Թոմաս Չարլզը, ով հետագայում հիմնում է «Բրիտանական և արտասահմանյան աստվածաշնչյան ընկերությունը»:

Աղբյուրը՝ christianity.com