Առակ նախանձի ու չարության մասին

Առակ նախանձի ու չարության մասինՄարտական արվեստի ծեր վարպետը որոշում է այլևս երբեք չմարտնչել: Բայց մեկ օր նրան մարտի է հրավիրում մի ինքնավստահ երիտասարդ մարտիկ, ով համարում է, որ ինքը ավելի փորձառու և ուժեղ է իր ուսուցչից:

Սակայն վարպետը պարզապես նստում է և ոչ մի կերպ չի արձագանքում հպարտ երիտասարդի մարտահրավերին:

Այդժամ տղան սկսում է վիրավորել նրան, որ կարողանա հունից հանել, բայց դա էլ չի օգնում: Վերջիվերջո, նա հույսը կորցնում է ու հեռանում:

Աշակերտները, ովքեր լուռ հետևում էին իրենց ուսուցչի պատասխանին, զարմանում են իրենց ուսուցչի արձագանքի վրա ու քննադատում նրան.

– Մի՞ թե ձեզ համար թանկ չէ ձեր պատիվը:

Այդժամ իմաստուն ուսուցիչը պատասխանում է.

– Երբ ձեզ նվեր են տալիս, և դուք այն չեք ընդունում, ապա այդժամ ո՞ւմ է պատկանում այդ նվերը:

– Իհարկե նրան, ով նվիրում է:

– Նույնը նախանձի, չարության ու ատելության դեպքում է կատարվում: Եթե մենք դրանք չենք ընդունում, ապա դրանք պատկանում են տվողին:

Անհայտ հեղինակ