«Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը». Աստվածաշնչյան համարներ

«Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դու դուրս չեկած՝ ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարե եմ դրել» (Երեմիա 1.5):

«Որովհետև դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնումը» (Սաղմոս 139.13):

«Ով կղզիներ, ինձ լսեցեք, և ուշադիր եղեք հեռվանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մոր որովայնիցը հիշել է իմ անունը» (Եսայի 49.1):

«Եվ քո Եհովա Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, որովայնիդ պտուղը, անասուններիդ պտուղը և երկրիդ պտուղը բարիքի համար, որովհետև Եհովան դարձյալ կուրախանա քեզ վրա բարիքի համար, ինչպես որ քո հայրերի վրա ուրախացավ» (Բ Օրինաց 30.9):

«Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա. նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա» (Եսայի 49.15):

«Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են. և որովայնի պտուղը՝ նրա վարձքը» (Սաղմոս 127.3):

«Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, և քո երկրի պտուղը» (Բ Օրինաց 28.4):

«Եվ Եհովան քեզ առատություն կտա քո բարության համար, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը շատացնելով այն երկրի վրա, որ Եհովան քո հայրերին երդում արեց քեզ տալու համար» (Բ Օրինաց 28.11):