«Հույսի ճանապարհը» (ֆիլմ)

«Հույսի ճանապարհը» (ֆիլմ)Սեթի կյանքն իր բնական հունով էր ընթանում. նա սովորում էր, ընկերների հետ զվարճանում, սիրահարվում: Բայց հանկարծ ամեն բան կտրուկ փոխվում է. մայրը մահանում է, իսկ հայրը երեխաներին թողնում է բախտի քմահաճույքին: Սեթը մնում է միայնակ՝ երկու փոքրիկ քույրիկների հետ: Տղայի համար ծանր ժամանակներ են սկսվում. զբոսանքների փոխարեն՝ երկու աշխատանք, ուսում, տնային հոգսեր…

Մի անգամ, որպես պատիժ, նրան ուղարկում են դպրոցի ֆուտբոլի դաշտում աշխատելու: Սեթի խնամակալն է դառնում տեղի աշխատակից Աբելը: Սկզբում նրանց հարաբերությունները այդքան էլ հարթ չեն ընթանում, բայց հետո Աբելը դառնում է որբերի միակ աջակիցն ու պաշտպանը: