Հաղթելով ծուլությանը. Դերեկ Պրինս

Դերեկ ՊրինսՋանասե՛ր լինենք:

2-րդ Պետրոս 1․8-9-ում Պետրոսը մի երկընտրանք է դնում մեր առջև։ Առաջին՝ օգտակար և պտղաբեր լինել մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտության մեջ։

Երկրորդ՝ դատարկ և անպտուղ լինել մի վիճակի մեջ, որը նա նկարագրում է որպես «կույր ու կարճատես լինել» (խոսք 9)։

Սրանք հզոր խոսքեր են։ Լուսաբանելով այս վիճակը՝ նա ասում է՝ «դրա համար», որը վերաբերում է իր նախապես տված նախազգուշացմանը։

«Դրա համար, եղբայրներ, ավելի՛ ջանք թափեցեք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն անեք, որովհետև սրանք անելով՝ երբեք հանցանքի մեջ չեք ընկնի։ Քանի որ այսպես առատությամբ ձեզ կշնորհվի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը» (Բ Պետրոս 1. 10-11):

Սա բարի լուր է։ Մենք կարող ենք որոշ բաներ անել, որը երաշխավորում է, որ երբևէ չենք ընկնի, ինչպես նաև ճոխ ընդունելություն կգտնենք մեր Տիրոջ արքայության մեջ։

Հիմնականում, այն վիճակը, որի համար նախազգուշացում ենք ստանում, ծուլությունն է։ Ինձ իսկապես անհանգստացնում է այն, որ քրիստոնեական շրջանակներին շատ քիչ է հետաքրքրում ծուլության խնդիրը։ Քրիստոնյաների մեծամասնությունը սարսափով է նայում հարբեցողությանը։ Նրանք կմերժեն այն մարդուն, ով կասի, որ քրիստոնեություն է դավանում, սակայն հարբած կլինի։

Ես համաձայն եմ, որ հարբեցողությունը մեղք է և հաստատապես չեմ ընդունում, բայց միևնույն ժամանակ հավատում եմ, որ ծուլությունը շատ ավելի խստորեն է դատապարտվում Սուրբ Գրքում։

Խնդիրն այն է, որ շատ քրիստոնյաներ, ում թեպետ երբեք հարբած չեք գտնի, սովորության համաձայն ծույլ են։ Այսպիսով, եկե՛ք ականջ դնենք ջանասեր լինելու այդ նախազգուշացմանը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես խոստանում եմ, որ կմաքառեմ ծուլության դեմ՝ ավելի ջանք թափելով, որ իմ կոչումն ու ընտրությունը հաստատուն անեմ։ Ես ջանասեր կլինեմ։ Ամեն։