Առաջնորդվելով Սուրբ Հոգուց՝ օդաչուն փրկում է հարյուրավոր կյանքեր երկրաշարժից

Սեպտեմբերի վերջին Ինդոնեզիայում կատարվում է սարսափելի երկրաշարժ, որը բերում է ավերիչ ցունամիի: Մահանում է մոտ մեկ ու կես հազար մարդ, սակայն թվերը շարունակում են աճել:

Այս ողբերգական դեպքերի մեջ, սակայն, ուշագրավ է ինքնաթիռի կապիտան Իկոզե Մաֆելլայի զարմանահրաշ պատմությունը, որի մասին նա վկայել է Ջակարտայում կիրակնօրյա ծառայության ժամանակ. գրում է GodReports-ը:

«Ամբողջ ուրբաթ օրվա ընթացքում ես ինչ-որ անհանգստություն էի զգում՝ չիմանալով պատճառն այդ անհանգստության»,- պատմել է նա: Այս զգացումից ազատվելու համար, Մաֆելլան, ով քրիստոնյա է, սկսել է բարձրաձայն երկրպագության երգեր երգել Ուջունգպանդանգ քաղաքից դեպի Պալու թռիչքի ժամանակ:

«Սովորաբար ես կամաց երգում էի, բայց այդ օրը ցանկանում էի փառաբանել Աստծուն ողջ զորությամբ»:

Երբ նա պատրաստվել է վայրէջք կատարել Պալուի օդանանավակայանում, քամին գնալով ուժգնացել է, և կապիտանը ասես սրտում մի ձայն է լսել, որը նրան հոդորել է ևս մեկ պտույտ գործել վայրէջք կատարելուց առաջ:

Պալուի օդանավակայանը գտնվում է երկու լեռնային շղթաների միջև, և դրա համար էլ օդաչուները անվանում են այն «Մահվան ձոր»:

Կապիտանը ներսում զգացել է, որ պետք է հնարավորինս զգույշ լինել վարէջք կատարելու ժամանակ: Նա բարձրաձայն ասել է 23-րդ սաղմոսը. «Թեև գնամ մահվան շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես. քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ»:

Վայրէջքից հետո Սուրբ Հոգին նորից խոսել է նրա հետ՝ ներսից հորդորելով շտապել: Նա թիմին հրահանգ է տվել անել միայն 20 րոպեանոց ընդմիջում՝ թռիչքը շարունակելուց առաջ:

«Ես խնդրեցի դիսպետչերից թույլտվություն՝ 3 րոպե շուտ թռիչքը կատարել, անգամ առանց խցիկից դուրս գալու»:

Կապիտան Մաֆելլան անգամ խախտել է մի քանի ստանդարտ ընթացակարգեր, որոնք նախատեսվում են թռիչքից առաջ, միայն թե արագացներ օդ բարձրանալը: «Իմ ձեռքը շարունակում էր սեղմել լծակը՝ ստիպելով ինքնաթիռին արագացնել օդ բարձրանալը»,- պատմել է նա:

Երբ նրանք արդեն օդում են եղել, հանկարծակի սարսափելի երկրաշարժը սկսել է ցնցել Պալուն, նրանք զգացել են, որ ինքնաթիռը տատանվում է: Կապիտանի մահմեդական աշխատակիցը սարսափով նայել է նրան:

«Եթե ես երեք րոպե ուշ թռիչք կատարեի, ապա չէի կարողանա փրկել 140 ուղևորների կյանքը, որովհետև թռիչքային ուղու վրա ասֆալտը տատանումներից ճաքում էր, ինչպես վարագույրն է փոթորկից պատռվում»,- ասել է նա՝ միտքը բերելով աստվածային առաջնորդությունը: Նա փորձել է կապ հաստատել դիսպետչերի հետ, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Նայելով ներքև՝ նրա առջև սարսափելի մի տեսարան է բացվել. մի մեծ փոս ծովի մեջ, որը հասնում էր ծովի հատակին: Ալեկոծվող շրջանները մեծ արագությամբ տարածվում էին… Սկսվում էր ցունամի:

Երբ ինքնաթիռը հասել է նշանակված վայրը, կապիտանը տեղեկացել է Պալուում կատարված սարսափելի երկրաշարժի և ցունամիի մասին:

21-ամյա ավիադիսպետչեր Անտոնիուս Գունավանու Ագունգը օգնել է ինքնաթիռին օդ բարձրանանալ, բայց քանի որ մինչև վերջ աշխատավայրում է գտնվել, մահացել է երկրաշարժից:

«Նա սպասում էր ինձ, որ ես հայտնվեի անվտանգության մեջ, միայն այդ ժամանակ կանհետանար աշտարակից: Ես այս պատճառով որոշեցի կոչել նրան իմ պահապան հրեշտակը»:

Այսօր ավիադիսպետչերին ու կապիտանին կոչում են ազգային հերոսներ:

«Մենք պետք է սովորենք լսել Աստծո ձայնը,- ասում է կապիտանը: – Եվ ինչ էլ կատարվի մեզ հետ, կարևոր է հանգիստ լինել, թույլ չտալ խուճապին ներս խուժել, որպեսզի հստակ լսենք Սուրբ Հոգու ձայնը»:

 Մարկ Էլլիս