Տեր Հիսուսը դառնա մեր էությունը. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Տեր Հիսուսը դառնա մեր էությունը. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՄեր հավատքի էությունն այն է, որ Տեր Հիսուս դառնա մեր էությունը:

Աշխարհին Քրիստոսն է պետք և ոչ թե քրիստոնեությունը: Քրիստոնեության իմաստը Քրիստոսին աշխարհի առջև արտացոլելն է և ոչ թե սեփական եկեղեցական մոտեցումներն ու սովորությունները հրամցնելը:

Մի՛ խաբվեք այն քարոզներով, որոնք սովորեցնում են, թե քեզ այս կամ այն բանն է պետք: Մեզ Քրիստոսն է պետք: Մեզ Քրիստոսին մեր էության մեջ ընդունել է պետք:

Եթե վստահ ես, որ փրկված ես, կարո՞ղ ես ասել, թե ինչից ես փրկվել: Արդյոք փրկվել ու ազատվե՞լ ես քո հին էությունից ու մեղավոր բնույթից: Արդյոք Տեր Հիսուս դարձե՞լ է քո էությունը: Արդյոք Քրիստոս արտացոլվո՞ւմ է քո մեջ:

Ավետարանի քարոզության և քրիստոնեական կյանքի հիմնարար արժեքը պետք է լինի Հիսուսի Քրիստոսին նմանվելը՝ Նրա էությունը մեր մեջ ընդունելը և մեր՝ Նրա մեջ բնակվելը:

Եթե Քրիստոս քո մեջ է, դու ամենաապահով մարդն ես, ամենախաղաղը և կյանքով լեցունը: