Միացյալ Նահանգներում առաջին վերականգնողական կենտրոնի բացումը

Միացյալ Նահանգներում առաջին վերականգնողական կենտրոնի բացումըՋերրի Մակոլին ծնվել է 1839թ-ին Իռլանդիայում: Նա ծնողներին գրեթե չի տեսել. մեծացել է տատի խնամակալության ներքո: Սակայն վերջինս շուտով հրաժարվում է չարաճճի Ջերրից և ուղարկում նրան Նյու Յորք:

Այնտեղ տղան փախչում է տանից և սկսում ապրել փողոցային կյանքով՝ պարբերաբար հայտնվելով «ճաղերի հետևում»:

19 տարեկանում Ջերրին մեղադրվում է գողության մեջ և դատապարտվում 15 տարվա ազատազրկման: Առաջին անգամ իր կյանքում նա սկսում է հնազանդվել կանոններին՝ սրանում տեսնելով իր ազատության միակ ուղին: Այստեղ էլ նա հնարավորություն է ստանում կարդալ սովորել:

Շուտով Ջերրին սկսում է Աստվածաշունչ կարդալ և, հասկանալով իր ապրած սխալ կյանքը, սկսում է հուսահատ աղոթել:

Մի գիշեր՝ հերթական աղոթքի ժամանակ, մի անասելի լույս է ծագում բանտախցում  և մի ձայն է լսվում. «Որդի´ս, քո անհամար մեղքերը ներված են»: Այդ օրվանից Մակոլին լիովին փոխվում է և դառնում դեպի Քրիստոս:

1864թ-ի մարտին նահանգապետ Հորաթիո Սեյմուրը Ջերրիին ներում է շնորհում: Ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո նա սկսում է գործել Աստծո համար: Իր կուտակած գումարներով 1871թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, Նյու Յորքում նա հիմնում է «Water street» առաքելությունը, որը կոչված էր իր նման մարդկանց դարձի բերելու:

Սա Միացյալ Նահանգներում առաջին  վերականգնողական կենտրոնն էր, որը զարկ տվեց շատ այլ նմանատիպ կենտրոնների բացմանը:

Հարյուրավոր մարդիկ իրենց մեղքի և թշվառության կյանքից հետ էին կանգնում՝ ընդունելով Քրիստոսին:

Ջերրիի կյանքը ապացույցն է Աստծո գերբնական զորության. Նա կարող է անել անհնարինը, վերափոխել կործանված ճակատագրերը…

Աղբյուր՝ christianity.com