Երբ աղոթքից հետո ամեն բան ավելի է վատանում. Դեյվիդ Ուիլքերսոն

«Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին» (Մարկոս 9.22):

Աղոթե՞լ եք դուք երբևէ Հիսուսի հետ ավելի մտերիմ լինելու համար: Ավելի շատ համբերության, ավելի շատ հավատարմության համար:

Սիրելի՛ քրիստոնյա, Աստված սկսել է գործել այն պահից սկսած, երբ դու աղոթել ես: Հնարավոր է՝ դրան անմիջապես հետևել են դժվարություններ, անգամ՝ սուգ, դրանց հետ մեկտեղ էլ՝ մտերիմներն են օտարացել: Այսինքն՝ ծանր ժամանակներ են եկել, տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք դու ամենաքիչը կուզեիր, որ քեզ հետ լինեին: Բայց, ամեն դեպքում, չնայած այդ ամենին, իմացի՛ր, որ այդ Աստված է սկսել գործել՝ ի պատասխան քո աղոթքի:

Ես գիտեմ մի մոր, ով աղոթում ու ծոմ էր պահում իր որդու համար, որը թմրանյութերի ու գողության մեջ էր ներքաշվել: Ժամանակի հետ այդ երիտասարդի սիրտը ավելի էր խստացել: Մայրը աղոթում էր. «Օ՜, Տե՛ր, խնդրում եմ՝ ամեն բան արա, որպեսզի հասնես նրա սրտին»: Նա սարսափի մեջ էր, երբ մի օր էլ որդին բանտում հայտնվեց: Սակայն հենց բանտում նա գտավ Քրիստոսին, և հիմա ակտիվ հավատացյալ է Քրիստոսի եկեղեցում: Այն, ինչը սկզբում սարսափ էր թվում, դարձավ սկիզբ՝ մոր աղոթքի պատասխանի: