Դու իրոք շատ կարևոր ես Աստծո համար

Սիրելի՛ ընկեր, դու նույնիսկ չես էլ պատկերացնում, թե որքան կարևոր ես Աստծո համար:

Նա սիրում է քեզ:

Երբ դեռ դու շա՜տ-շատ փոքրիկ էիր, Նա նայում էր քեզ վրա ու ասում. «Ես կանեմ ամեն բան, որ նա երջանիկ լինի»:

Դու մեծացար, դարձար ավելի խելացի, բայց Աստված չլքեց քեզ. Նա սպասում էր…

Դու դարձար ինքնուրույն, բայց, միևնույնն է, մնացիր նույն անօգնականն ու փխրունը: Քո կյանքում եղել են շատ դժվարություններ, քեզ չեն հասկացել, դավաճանել են, վիրավորել ու ցածրացրել… Եվ դու այնպես հուսահատորեն փորձել ես պաշտպանել ինքդ քեզ: Դու ինքդ քո աստվածն ես եղել և քո կյանքի արքան… ինքնամփոփ ու վիրավոր… ամեն բան քո ձեռքն ես վերցրել, փորձել ինքնուրույն կառուցել քո երջանկությունը, բայց չես հասկացել՝ ինչու է ամեն բան այլ կերպ ստացվում, ինչու է ամեն բան քեզ դեմ, ինչու է ամեն բան այդքան անտանելի դժվար…

Դու մեղադրել ես բոլորին ու Աստծուն:

Իսկ Նա հետևում էր քեզ ու դեռ սպասում… սպասում էր, թե երբ կհոգնես ու կհասկանաս, որ առանց Իրեն դու այլևս ոչինչ չես կարող անել… սպասում էր, թե երբ ես դու հանձնվելու ու վերջապես սկսելու վստահել Իրեն…

Դու մտածում էիր, թե Նա սարսափելի է՝ «երկնքի տնօրենը», Ով միայն ուզում է բոլորին պատժել՝ վշտերով, հիվանդություններով, տարբեր անլուծելի խնդիրներով…

Բայց ես ուրախությամբ ու վստահությամբ կասեմ քեզ, որ դա այդպես չէ: Ամեն բան շատ պարզ է. Նրա Որդու զոհը ապացուցում է, որ Նա սիրում է քեզ:

Հիսուս Քրիստոսը, գալով այս երկիր, Իր վրա վերցրեց այն բոլոր ծանրությունը, որը դու պետք է կրեիր քո մեղքերի համար:

Նա Իր ձեռքերը տվեց մեխելու, իր թիկունքը տվեց խարազանելու… Նա անարգվեց, լքվեց, մատնվեց, վիրավորվեց, թողնվեց… գիտե՞ս ինչու. որովհետև սիրեց քեզ:

Նրա համար կարևոր էր՝ Իր զոհով քեզ երջանիկ դարձնելն ու փրկված՝ դժոխքի հավիտենական տառապանքներից…

Այժմ դու հասկանում ես՝ ինչ կարևոր ես Նրա համար: Քո բոլոր մեղքերը, անեծքներն ու հիվանդությունները Նրա վրա են: Նրա կողմից արդեն ամեն բան կատարված է քեզ համար:

Այժմ դու ունես ընտրություն. շարունակել պահպանել գոյությունդ, կամ հրավիրել Հիսուսին սրտիդ մեջ ու դառնալ Աստծո ընտանիքի մասնիկը, ընդունել Նրան՝ որպես կյանքի Արքա, վստահել Նրան ամեն հարցում…

Կարդա Աստվածաշունչ:

Խոսիր Աստծո հետ:

Պատմիր ամեն բան այնպես, ինչպես կա իրականում:

Հարցեր տուր:

Եվ անկախ նրանից՝ դու փո՞քր ես, թե՞ ծեր. դու միշտ կարևոր ես Աստծո համար:

Աղբյուր՝ bible-fatcs.ru