8 առավելություն, որ տալիս է մեզ Աստծո Խոսքի մտապահումը

8 առավելություն, որ տալիս է մեզ Աստծո Խոսքի մտապահումըԱստծո Խոսքի մտապահումը հնարավորություն է տալիս կենտրոնանալու Նրա վրա այնպիսի ժամանակներում, երբ չես կարողանում կարդալ Աստվածաշունչը: Մտապահելը ճանապարհ է նաև Խոսքի ավելի խորն ընկալման համար: Եթե պատրաստվում ես կենտրոնանալ Տիրոջ օրենքի վրա ցերեկ և գիշեր, պետք է դրա մի փոքր մասը գոնե գլխիդ մեջ լինի:

Խոսքի մտապահումը զորացնում է մեր հավատքը, որովհետև հավատքը գալիս է լսելուց, և լսելն էլ՝ Աստծո խոսքից: Դու կարող ես լսել Աստծո Խոսքը հենց քո գլխից՝ քո մտքից, քո ներսից:

Խոսքը մտապահելը ձևավորում է մեր աշխարհայացքը՝ համապատասխանեցնելով մեր մտածելակերպը Աստծո տեսակետներին:

Խոսքը մտապահելը դարձնում է Աստծո խոսքի ընթերցումն առավել հեշտ ու ցանկալի, և սատանայի խաբկանքն ու ջանքերն առ այն, որ ես Խոսքը չկարդամ, հեշտությամբ պարտության են մատնվում, որովհետև Աստծո զգուշացումներով և խոստումներով ենք հաղթահարում սատանայի հնարքները:

Աստծո Խոսքի մտապահումը զտում ու մաքրում է իմ միտքը՝ ինձ համար առավել հեշտ դարձնելով սխալներ հայտնաբերելը: Աշխարհը լի է սխալներով, որովհետև այս աշխարհի «աստվածը» ստախոս է:

Աստծո խոսքի մտապահումն ինձ կարողություն է տալիս սեփական անձս և ընտանիքս չարի հարձակումներից պաշտպանելու համար սատանայի երեսին հարվածելու մի ուժով, որին նա հակառակվել չի կարող: Ինչո՞վ ես դու պայքարում նրա դեմ: Նա քեզնից զորավոր է և նա ատում է քեզ, քո ընտանիքը, քո ամուսնությունը, եկեղեցին և Աստծուն: Ինչպե՞ս կարող է մեկը քայլել սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում՝ առանց սուրն իր ձեքին պահած:

Խոսքի մտապահումը տալիս է ամենազորավոր և ամենաքաղցր խոսքերը՝ կարիքի մեջ գտնվողներին ծառայելու համար:

Աստծո Խոսքի մտապահումը տալիս է հիմք՝ Հիսուսի հետ շփման, որովհետև Աստվածաշնչի միջոցով Նա խոսում է ինձ հետ քաղցրությամբ ու զորությամբ:

Ջոն Փայփեր