Մատեո Րիչչի. Իտալացի միսիոները Չինաստանում

Մատեո Րիչչի. Իտալացի միսիոները Չինաստանում16-րդ դարում չինացիները, իրենց համարելով աշխարհի ամենահին և միակ իրական քաղաքակրթությունը, պնդում էին որ չունեն որևէ նոր բան օտարերկրացիներից սովորելու:

Ուստի չինացի գործիչները խուսափում էին կրոնական նորարարությունների ապակայունացնող հետևանքներից: Քրիստոնեությունը չինական հասարակությանը ներկայացնելու ցանկացած փորձ բախվում էր վերջիններիս բացասական վերաբերմունքին:

Սա էր պատճառը, որ Մատեո Րիչչին ճանապարհորդում էր որպես ծպտյալ բուդդայական վանական: Նա կարծում էր, որ Բարի լուր տարածելու լավագույն տարբերակն է գտել:

Րիչչին ծնվել էր 1552թ-ի այս օրը` հոկտեմբերի 6-ին:

Վերածննդի դարաշրջանում սկիզբ առած Եվրոպայի գեղարվեստական, գիտական և տեխնոլոգիական առաջընթացն իր հունով էր ընթանում: Արվեստի, մաթեմատիկայի, ֆիզիկայի բնագավառներում ևս հեռանկարներ էին նկատվում: Զարգանում էր քարտեզագրությունը: Գրականությունը մատչելի էր հասարակ մարդկանց համար: 30-ամյա Րիչչին անընդմեջ խոսում էր այս հայտնագործությունների մասին` շարժելով չինացիների հետաքրքրությունը:

Այնուհետ պատմում էր Քրիստոսի մասին` անդրադառնալով չինացի իմաստունների խոսքերին` քրիստոնեական վարդապետության տեսանկյունից: Այս ամենը նրա պատգամին ախորժելիություն էր հաղորդում:

Րիչչին իր գործընկերների համագործակցությամբ ստեղծում է չինարենի հնչյունաբանությունը: Թարգմանում է նաև մի քանի ստեղծագործություն:

Այնուհետև հիմնում է եկեղեցի, որը գործում է մինչ օրս:

Իր մահվան պահին եկեղեցում 400 վերստին ծնված մարդ կար: 50 տարվա ընթացքում այդ թիվը հասնում է շուրջ 150.000-ի:

Նա մեծ հարգանք էր վայելում Չինաստանում. մահվանից հետո կայսեր կողմից արժանանում է պատվավոր քաղաքացու կոչմանը:

Աղբյուր` christianity.com