Գերվել էի այն մտքից, որ Աստված օգտագործելու է ինձ. Ջոն Հենրի Լիվինգսթոուն

Գերվել էի այն մտքից, որ Աստված օգտագործելու է ինձ. Ջոն Հենրի Լիվինգսթոուն1784թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 5-ին, Ջոն Հենրի Լիվինգսթոունը դառնում է հոլանդական եկեղեցու աստվածաբանության պրոֆեսորը:

Ջոնը ծնվել էր Նյու Յորքում: Տեղի հոլանդական եկեղեցին նրա տատիկ-պապիկների եկեղեցին էր, ուստի ողջ մանկությունն անցել էր հենց այդ միջավայրում:

Նա մեծ ցանկություն ուներ ստանձնելու իրեն հարազատ եկեղեցու անվերջանալի վեճերին վերջ դնելու գործը. «…Գերվել էի այն մտքից, որ Աստված օգտագործելու է ինձ… Այլ խոսքով՝ դառնալ անոթ Նրա ձեռքում, Ով հարթելու է այդ գժտությունները, բարձրացնելու է Ամերիկայի հոլանդական եկեղեցու հեղինակությունը»:

Այսպիսով Ջոն Հենրի Լիվինգսթոունի կյանքում Աստված ծրագիր ուներ, ըստ որի՝ վերջինս պետք է թողներ իր իրավաբանական դասընթացները և դառնար ծառայող: Ուստի 20-ամյա Ջոնը մեկնում է Նիդեռլանդներ և այդտեղ էլ ստանում աստվածաբանական աստիճանը:

Նրա համար աղոթում էին հարյուրավոր մարդիկ:

Ավարտելով աստվածաբանական դասընթացները՝ 1769թ-ին Ջոնը վերադառնում է Ամերիկա: Ողջ կյանքի ընթացքում նա ջանասիրաբար ծառայում է հոլանդական եկեղեցում՝ հովվություն անելով նաև Նյու Յորքի այլ եկեղեցիներում:

1784թ-ի այս օրը դառնում է հոլանդական եկեղեցու աստվածաբանության պրոֆեսորը: 26 տարի ծառայում է Տիրոջը, նաև օրհներգեր գրում և օգնում միսիոներական ծրագրերում:

Ամուսնու բազմազբաղ կյանքը սիրով ու ջերմությամբ էր լցնում կինը՝ Սառան, ում մահից հետո Ջոնը հուսալքության մեջ է հայտնվում: «…Սա ամենամեծ հարվածն էր իմ կյանքում, սակայն Տիրոջ մեջ է իմ արդարությունն ու զորությունը»,- գրում է նա:

Այսպիսով Աստծո մեջ նոր ուժ գտնելով՝ նա շարունակում է նույն ջանասիրությամբ ծառայել մինչ կյանքի վերջին շունչը՝ 1825թ-ը:

Աղբյուր՝ christianity.com