Սիրո հատապտուղը

Մի անգամ մի հնգամյա տղա իր ծնողների հետ գնում է անտառ՝ սունկ ու հատապտուղ հավաքելու: Դա նրա առաջին այդպիսի արշավն էր: Տպավորությունները շատ էին. անտառը, քամին, սաղարթախիտ ծառերը, բարձր խոտը, թռչունների ծլվլոցը, սնկերը, հատապտուղները…

Երբ արդեն վերադառնում էին, նա անձամբ գտավ մի քանի ելակ ու պահեց ամուր դրանք իր փոքրիկ ափի մեջ՝ մի քանի կիլոմետր այդպես գնալով, որպեսզի տուն հասցներ և հյուրասիրեր տատիկին:

Նա չտրվեց ծնողների հորդորներին ու չկերավ իր գտած այդ մի քանի ելակը: Տարավ հասցրեց տուն և հյուրասիրեց:

Փոքրիկ ափը ամբողջովին կարմիր էր մորու հյութից, հատապտուղն էլ մի քիչ տրորված ու թաց, բայց շատ համեղ: Տատիկի համար դրանք աշխարհի ամենաքաղցր ելակներն էին: Դրանք սիրո հատապտուղներ էին…

«Եվ սիրով գնացեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց» (Եփեսացիս 5.2):

Սերը դրսևորվում է բարության, սրտացավության, հասկացողության, ներման, օգնելու պատրաստակամության մեջ…

Վասիլի Գրեյներովիչ