Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից… հովիվ Արթուր Սիմոնյան

Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից... հովիվ Արթուր Սիմոնյան«Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին» (Եփեսացիներին 4.29):

Քրիստոնյայի բերանից ոչ մի գեշ խոսք չպետք է դուրս գա: Լինելով քրիստոնյա՝ շատերը չարությամբ են լցված իրենց շրջապատի հանդեպ: Իհարկե, դրսում բոլորի հանդեպ շատ քաղաքավարի և բարյացակամ են, բայց ընտանիքում միմյանց գեշ խոսքեր են ասում, չարախոսում, բամբասում: Ես նկատի ունեմ ծնող-երեխա, ամուսին-կին փոխհարաբերությունները:

Աստծո Խոսքը մեզ հորդորում է, որ ոչ մի գեշ խոսք դուրս չգա մեր բերանից:  Ինչպիսի խոսքեր են հաճելի Տիրոջը: Գրված է. «…բայց այն, որ բարի է, շինության համար, հարկավոր, որ շնորհք տա լսողներին»: Մենք պետք է այնպիսի խոսքեր ասենք, որ լսողը շնորհք և շինություն ստանա, մխիթարությամբ և հավատքով լցվի:

Հակոբոսն ասում է. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է…» (Հակոբոս 3.2): Եկե՛ք ապրենք Աստծո Խոսքով: Սանձե՛նք մեր լեզուն, որ կատարյալ լինենք:  Շնորհքով և բարի բաներ խոսենք:

Սիրելինե՛ր, եթե միմյանց գեշ խոսքեր եք ասել, ապաշխարե՛ք և Տիրոջ օրհնությունը տարածե՛ք աշխարհում: Ամե՛ն