Թող ժողովուրդները գոհանան Քեզանից. Սաղմոս 67

Թող ժողովուրդները գոհանան Քեզանից. Սաղմոս 67Աստված ողորմի մեզ և օրհնի մեզ. նա փայլեցնի իր երեսը մեզ վրա. (Սէլա։)

Որ քո ճանապարհը ճանաչվի երկրումս, և քո փրկությունը՝ ամեն ազգերի մեջ։

Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստված. Թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։

Թող ժողովուրդներն ուրախանան և ցնծան. որովհետև դու ժողովուրդներին դատում ես ուղղությունով, և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սէլա։)

Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստված. Թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։

Երկիրն իր պտուղը տվեց. Թող օրհնի մեզ Աստված՝ մեր Աստվածը։

Թող օրհնի մեզ Աստված, և նրանից վախենան երկրի ամեն ծայրերը։