Սիրում եմ, բայց… Ջոյս Մայեր

«Մեկ բան կա. հետևի բաները մոռանալով՝ դեպի առաջի լինողներն եմ նկրտում» (Փիլիպպեցիս 3.13):

«Ես սիրում եմ քեզ, բայց երեկ դու ինձ շատ լուրջ վիրավորեցիր»: «Ես քեզ սիրում եմ, բայց հիմա վատ տրամադրություն ունեմ, որովհետև հոգնած եմ», «Ես սիրում եմ քեզ, բայց դու պետք է…», «Ես քեզ կսիրեմ, եթե…»:

Նման սերը դժվար է իսկական անվանել: Եթե մարդն իրականում սիրում է, նա ասում է. «Ես քեզ սիրում եմ»՝ առանց առաջ քաշելու որևէ պայման, առանց որևէ «բայց»-ի ու «եթե»-ի: Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 3.11-14-ում ասում է, որ մենք պետք է թողնենք անցյալը, այդ թվում՝ անցյալ վիրավորանքները, և ձգտենք դեպի ապագան:

Մեզնից շատերը տարիներով չեն բաժանվում իրենց երբեմնի վիրավորանքներից ու կատարվածի մասին հիշողություններից: Հիսուսը, սակայն, մեզ կոչ է անում ներել: Ահա՝ ինչպես էր Նա աղոթում. «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին» (Մաթևոս 6.12):

Լինում են պահեր, երբ ես ընդհանրապես չեմ ուզում ներել ամուսնուս՝ Դեյվին, երբ նա սխալ է վարվում: Սակայն Աստված ուզում է, որ ես ներեմ: Նույնն էլ Նա սպասում է ձեզնից: