Ի՞նչ բան է երազանքը

chto-zhe-takoe-mechta-730x402Երազանքը չի կարող կատարվել միայն այն դեպքում, եթե կորչի երազելու ցանկությունը: Իսկ եթե կորչում է ցանկությունը, ուրեմն՝ երազանք չի էլ եղել:

Ուրեմն` ի՞նչ բան է երազանքը:

Երազանքը այն է, որ դու, ի հեճուկս բոլոր խոչընդոտների ու դժվարությունների, անում ես ամեն բան, որպեսզի իրականացնես այն:

Երազանքը այն է, որ դու արթնանում ես ավելի վաղ, քան սովորաբար, որպեսզի մտածես այն իրագործելու տարբերակներ ու պատկերացնես իրագործված:

Երազանքը այն է, ինչի համար դու կարող ես քունդ կորցնել՝ ամբողջ գիշեր մտածելով դրա մասին:

Երազանքը այն է, որ դու ոչ թե պարզապես ցանկանում ես, այլ գործում ես:

Երազանքը հետք է, որը դու կթողնես քո հետևից ու կփոխես պատմությունը:

Երազանքը մի բան է, որի համար դու պատրաստ ես անցնել քո վախերի միջով:

Առանց Աստծո մարդը չունի հնարավորություն և ուժ իրական երազանք իրականացնելու համար:

Եթե դու ունես Աստծուն և ունես իրական երազանք, ուրեմն դու ունես բոլոր հնարավորությունները այս աշխարհը փոխելու:

Իսկ դու ունե՞ս իրական երազանք:

                                                                                                                 Էլիս Միլան