Հռոմի պապը հորդորել Է զգուշանալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ անսահման հավատից

Հռոմի պապը հորդորել Է զգուշանալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ անսահման հավատիցՀռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել Է, որ բացառապես տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը սպառնում Է մարդկանց միջև հարաբերությունների հաստատման ունակության կորստով:

Այդ մասին քահանայապետը, որը սեպտեմբերի 25-ին ժամանել Է Տալլին՝ վերջին մայրաքաղաքը Բալթյան երկրներ իր առաքելական ուղևւորության ծրագրով, հայտարարել Է Էստոնիայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

«Երեույթներից մեկը, որը մենք կարող ենք դիտել մեր տեխնոկրատական հասարակություններում, կյանքի իմաստի, կյանքի ուրախության կորուստն Է, որը տանում Է հրաշքի ընկալման ունակության դանդաղ մարման, ինչը հաճախ Է մարդկանց պաշտպանում դժվարին օրերին:

Տեխնիկական առաջընթացի՝ որպես զարգացման միակ ուղու նկատմամբ անվերապահ հավատը, կարող Է սպառնալ մարդկանց միջև հարաբերությունների, սերունդների և մշակույթների միջև կապերի կորստով»,-ասել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 1in.am