Պուերտո Ռիկոյում նախատեսել են չծնված երեխաների պաշտպանության օր

Այս շաբաթ Պուերտո Ռիկոյի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի օրինագծի, ըստ որի՝ մարտի 25-ը կհամարվի «Չծնված երեխայի օր»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Շարբոնյե Լաուրեանոն ներկայացրել է օրինագիծ, որը «գործակցում է մարդու ամենահիմնային իրավունքներից մեկին՝ կյանքի իրավունքին». տեղեկացնում է humandefense.com-ը:

«Կյանքի իրավունքը ճանաչված է՝ որպես ամենահիմնային իրավունք, որը մարդը կարող է ունենալ: Դա իրավունք է, որը հատուկ է ամեն մարդու և հանդիսանում է մարդու իրավունքների գլխավոր առանցքը ու, հետևաբար, արժանի է պետության և մեր ողջ հասարակության ուշադրությանը»,- ասվում է օրինագծում:

Նա նաև հղում է կատարել Պուերտո Ռիկոյի Սահմանադրության այն հոդվածին, որտեղ խոսվում է կյանքի իրավունքի մասին:

Օրինագիծը պատճառ է դարձել Ներկայացուցիչների պալատում բազում վեճերի, բայց վերջնական արդյունքում 45 ներկայացուցիչներ քվեարկել են «կողմ», և միայն 4-ը՝ «դեմ»:

Օրենսդրության նպատակն է՝ դրդել քաղաքացիներին՝ մտածելու հղի կանանց կարևոր դերի մասին մարդկության ճակատագրի հարցում, մտածելու մարդկային կյանքի արժեքի մասին, որ կինը կրում է, և երեխայի արժանապատվության մասին:

Պետական դեպարտամենտն ինքն է պատասխանատվություն կրելու կազմակերպության ու միջոցառումների հովանավորության համար, որոնք ուղղված կլինեն «Չծնված երեխայի օրվա» տոնակատարություններին, ինչպես նաև՝ նպաստելու քաղաքացիների մասնակցությանը դրան: