Նույնիսկ ծայրահեղ աթեիստը ցանկանում է, որ իր հետ վարվեն քրիստոնեավայել. ուշադրության արժանի մտքեր

Նույնիսկ ծայրահեղ աթեիստը ցանկանում է, որ իր հետ վարվեն քրիստոնեավայել. ուշադրության արժանի մտքերԻնչ էլ պատահի, ինչպիսի մարդկանց էլ հանդիպեք, և որքան էլ ցավ նրանք ձեզ պատճառեն, երբեք մի՛ դարձեք վատը: Գտեք առաջ շարժվելու նոր պատճառներ, ձեր մեջ ապրելու և ժպտալու ցանկություն գտեք, շփվեք մարդկանց հետ, մի վախեցեք նոր ծանոթություններից, փորձեք անսովոր ու հետաքրքիր բաներ: Գնահատեք ու պահպանեք նրանց, ովքեր քաջալերում են ձեզ: Շարժվեք, ոգեշնչվեք, ծիծաղեք: Պահպանեք ձեզ աչքերի մեջի լույսը: Մնացեք կենդանի:

***

Մեր կյանքում մենք չպետք է վախենանք խնդրել Աստծուց, շնորհակալ լինել Նրան, ցույց տալ մեր թերություններն ու սխալները, այն ամենը, ինչ անհանգստացնում է մեզ: Աստված չի պահանջում, որ ինչ-որ դեր խաղանք, այլ սպասում է, որ մենք կկանգնենք Իր առջև այնպես, ինչպես կանք:

***

Աստված միշտ մարդուն տալիս է իրավունք՝ վարվելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում, նունիսկ, եթե մենք մտածված ցանկանում ենք սխալ ընտրություն կատարել… Տխրությամբ, բայց Նա թույլ է տալիս, որ մենք դա անենք, քանի որ Աստված հարգում է մարդու ազատությունը: Նա մեզ ընտրության ազատություն է տվել, որպեսզի մենք ինքներս ցանկանանք սիրել Աստծուն և գնալ Նրա հետևից: Սրանում է կայանում Նրա ստեղծագործ էությունը՝ սեր և ազատություն:

Եթե մարդը ցանկանա ապրել առանց Աստծո, Աստված թույլ կտա՝ որքան մարդը ցանկանա: Ազատությունը միայն մեկ պայման ունի՝ մենք ինքներս ենք պատասխանատվություն կրում մեր ընտրության համար:

***

Կա մի հրաշալի ասացվածք. «Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ ընկեր, բայց ոչ յուրաքանչյուրն է ցանկանում լինել ընկեր»: այսօր մենք ավելի հաճախ ցանկանում ենք «ունենալ». «Ուզում եմ երեխա ունենալ»՝ մայր լինելու փոխարեն, «ուզում եմ ամուսին ունենալ»՝ «կին լինելու» փոխարեն: Լեզվային այս նրբությունների հետևում կանգնած է կյանքի նկատմամբ մարդու վերաբերմունքը, կարգախոսը՝ կամ ես՝ ինչ-որ մեկի համար, կամ՝ ինչ-որ մեկը ինձ համար: Ունենալու մեր ցանկությամբ մենք կյանքեր ենք խորտակում, սրտեր ենք կոտրում և տառապում ենք միայնությունից: Նման մարդկանց համար միշտ քիչ կլինի այն, ինչ ունեն:

***

Նավը չի խորտակվում, երբ այն ջրում է, այն խորտակվում է, երբ ջուրն է իր մեջ լցվում: Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջը, կարևոր է, թե ինչ է կատարվում մեր ներսում:

***

Նայես մարդկանց՝ կգայթակղվես, նայես իրավիճակներին՝ կկասկածես, նայես Քրիստոսին՝ կհաստատվես:

***

Մենք անգիտակցորեն մտածում ենք, թե Աստված տեսնում է մեզ վերևից, բայց Նա մեզ տեսնում է ներսից:

***

Աստված տալիս է հույս նրանց, ովքեր երազում են, հրաշք նրանց, ովքեր հավատում են և երբեք չի թողնում նրանց, ովքեր գնում են Իր հետ:

***

Ամբողջ ուժով ձգտեք մաքրել ինքներդ ձեզ մարդկանց հանդեպ ունեցած չարությունից, քանի որ ձեր ներսում չարություն կուտակելով՝ կուտակվում է թույն, որը վաղ թե ուշ ձեր մեջ կսպանի մարդուն:

***

Նույնիսկ ամենածայրահեղ աթեիստը ցանկանում է, որ իր հետ վարվեն քրիստոնեավայել:

***

Ես ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ Նա միշտ ինձ հետ է, որ չի տալիս այն, ինչ ես եմ ուզում, այլ տալիս է այն, ինչ իրականում պետք է ինձ:

Աղբյուրը՝ bible-facts.ru