ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի իրավիճակը ֆանտաստիկ օրինակ է համարում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի իրավիճակը ֆանտաստիկ օրինակ է համարումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի ապրիլյան իրադարձություններն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»:

«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-ում հարցերի պատասխանելիս:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, երիտասարդները կարող են միավորվել և ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքացիական իրավունքը մեր հանրույթների համար բարձրագույն աստիճանով կարևոր են:

Աղբյուրը՝ news.am