Ինչու չեմ հավատում էվոլյուցիային

Ինչու չեմ հավատում էվոլյուցիայինՔանի որ էվոլյուցիան դասավանդվում է դպրոցներում ու համալսարաններում, բազում մարդիկ այսօր հավատում են Դարվինի ուսմունքի ճշմարտացիությանը: Ցավոք սրտի, կան այդ թվում քրիստոնյաներ, ովքեր գրավվել են էվոլյուցիայի «գիտականությամբ» և առաջ են տանում այն մասին գաղափարը, իբրև Աստվածաշունչն ու գիտությունը հակասում են իրար, ուստի պետք է Աստվածաշունչը ընկալել այլաբանորեն:

Անգամ կարելի է գտնել այնպիսի քրիստոնյա «գիտնականների», ովքեր առաջ են քաշել Մեծ պայթյունի տեսությունը՝ պնդելով, թե ինքը Աստված է էվոլյուցիայի հեղինակը: Բացարձակ սուտ:

Եվ որպեսզի այս սուտը մերկացնենք, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի փաստերի վրա, որոնք մատնանշում են, թե ինչու է էվոլյուցիան սուտ և ինչու է լիակատար ձևով հակասում Աստվածաշնչին, գիտությանն ու առողջ տրամաբանությանը:

  1. Էվոլյուցիան հնարավոր չէ հաստատել

Ամենամեծ խաբեությունը, որին մարդիկ հավատում են, այն է, որ էվոլյուցիան գիտություն է: Էվոլյուցիան գիտություն չէ և անգամ տեսություն էլ չէ, այլ ընդամենը հասարակ կեղծ ենթադրություն: Իրական գիտությունը միշտ իր հիմքում ունի հիմնավորումներ և ապացույցներ: Էվոլյուցիան երբեք ապացուցված ու հաստատված չի եղել փորձառական կամ հետևողական մեթոդներով: Ինչպե՞ս կարելի է գիտությանը վերաբերող համարել այն, ինչը հնարավոր չէ ապացուցել, հաստատել կամ տեսնել:

  1. Մեծ պայթյունի տեսությունը հերձվածություն է

Կան բազում քրիստոնյաներ, ովքեր փորձում են Աստծուն ներառել էվոլյուցիայի մեջ: Որոշ քրիստոնյա «գիտնականների» կողմից առաջ է քաշվել այդպես կոչված՝ Մեծ պայթյունի տեսությունը, որը պնդում է, իբրև Աստված արարել է կյանքը 13,7 միլիարդ տարի առաջ, իսկ հետո ամեն բան ինքն իրենով էվոլյուցիայի ընթացք է անցել. մոլեկուլ-կապիկ-մարդ: Ես այսպես կասեմ. Աստված չի արարել էվոլյուցիա և Նա Չարլզ Դարվինի օգնության կարիքը չունի: Իմ Աստված այնքան մեծ է, որ ասել է մեկ բառ, և մի պահի մեջ հայտնվել են գալակտիկաները:

Մեծ պայթյունի տեսությունը լիովին հակասում է Ծննդոցի առաջին գլխին: Քրիստոնյա- էվոլյուցիոնիստները (չխառնեք նրանց կոմունիստների հետ) Աստվածաշունչը կասկածի տակ են դնում՝ պնդելով, թե Ադամի ու Եվայի, մեղքի հետևանքով նրանց արտաքսման և Եդեմական այգու մասին պատմությունները երևակայության արդյունք են:

Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց ըստ իս՝ «քրիստոնյա-էվոլյուցիոնիստ» արտահայտությունն ինքնին ինձ հիշեցնում է «ուղղափառ աթեիստ» արտահայտությունը:

  1. Անցումային օղակ

Դեռևս առաջին դասարանում ես կենսաբանության իմ ուսուցիչներից հարցնում էի. «Իսկ որտե՞ղ է անցումային օղակը: Աշխարհում կան միլիոնավոր կապիկներ և միլիարդավոր մարդիկ: Ինչո՞ւ ոչ մի կենդանի օրինակ չի պահպանվել. օրինակ Լյուսի ավստրալոպիտեկը, պարանթրոպը կամ նեանդերտալցին: Ինչո՞ւ է այսօր միայն հոմոսապիենս»:

Բայց միշտ, ի պատասխան, լռություն եմ լսել:

  1. Էվոլյուցիան զարգացնում է ռասիզմը

Հայտնի իրողություն է, որ Հիտլերը հիմնվում էր էվոլյուցիայի տեսության վրա՝ ապացուցելով, որ որոշ ռասաներ ավելի քիչ են զարգացում ապրել, քան մնացածները: Եվ իսկապես, եթե ամեն բան զարգացում է ապրել կյանքի ամենահասարակ ձևերից, ապա ոչ մի երաշխիք չկա, որ միլիոնավոր տարիների ընթացքում բոլորը կհասնեն նույն արդյունքի: Բայց Աստվածաշնչում հստակ գրված է, որ մենք բոլորս մեկ պատկերով ենք ստեղծված: Աստծո Խոսքը սովորեցնում է մեզ, որ երկրի վրա գոյություն ունեցող բոլոր ազգերը՝ անկախ մաշկի գույնից, Աստծո մեծագույն արարչագործությունն են, որի մեջ Աստված Իր Շունչն է փչել:

  1. Եթե կենդանիները մեր նախնիներն են, ապա…

Եթե կենդանիները մեր նախնիներն են, ապա… նվազագույնը՝ էթիկային հակառակ է դրանց ուտելը: Միայն այն պատճառով, որ որոշ «նախնիներ» նույնքան չեն զարգացել, որքան մենք, մի՞թե ընդունելի է նրանց սպանելը, և ինչն ավելի վատ է՝ ուտելը:

Փառք Աստծուն, որ Աստվածաշնչում գրված է, թե ինչ կարող ենք ուտել:

  1. Էվոլյուցիան հավատք է

Որպեսզի հավատանք  ամեն անհեթեթությունների, որը բերում է էվոլյուցիան՝ չունենալով ընդ որում ապացույցներ, պահանջվում է ամուր հավատք, որ ամեն բան հենց այդպես էլ արարվել է: Էվոլյուցիոնիստները խորը հավատքի տեր մարդիկ են, միայն թե նրանք հավատում են հերձվածությունների: Մարդը արարված է այնպես, որ պետք է մի բանի հավատ ընծայի, այս պատճառով եթե վերջինս Աստծուն չի հավատում, ապա միանգամից սկսում է հավատալ ամեն տեսակ անհեթեթությունների, ինչպես օրինակ, էվոլյուցիայի:

  1. Գիտությունը հերքում է էվոլյուցիան

Դուք գիտեք, որ լուսինը տարեկան կտրվածքով երկրից հեռանում է 3,78 սմ (ընդ որում՝ նույն արագությամբ աճում են մարդու եղունգները): Եվ այսպես, եթե լուսինը, ըստ էվոլյուցիայի տեսության, առաջացել է 5 միլիարդ տարի առաջ, ապա ստացվում է, որ եղել է ժամանակ, երբ այն գրեթե կպչել է երկրին:

Ահա և դարավոր հարցի պատասխանը՝ որտեղ են կորչել դինոզավրերը: Նրանք գլխով բախվել են լուսնին :)…

Ռոման Սավոչկա