10 փաստ Կետրին Կուլմանի ծառայության մասին

Նրան կոչում են հավատքի գեներալ, կին, ով հավատում էր հրաշքների, Աստծո ընտրյալ: Նրա անունն էր Կետրին Կուլման. քարոզիչ, ում ծառայությունների ժամանակ բժշկությունների թիվը հազարից ավելին էր: Նրա ուսմունքը Սուրբ Հոգու մասին պատմական նշանակություն ունի: Այսպիսով, մենք որոշել ենք առանձնացնել 10 փաստեր Կետրին Կուլմանի ծառայության մասին.

  1. Կետրինի մայրը

Կետրինի մայրը վերստին ծնունդ ստացել է 1935 թվականին՝ դստեր ծառայություններից մեկի ժամանակ Դենվերում: Հավաքույթից հետո Կետրինը մտնում է ամբիոնի հետևում գտնվող աղոթքի սենյակ, որպեսզի աղոթի նրանց համար, ովքեր արձագանքել էին փրկությունն ընդունելու կանչին: Հետո այդ սենյակ է գալիս նաև նրա մայրը՝ ասելով, որ ցանկանում է ճանաչել Հիսուսին այնպես, ինչպես Նրան ճանաչում է Կետրինը:

  1. Ծառայություն լողավազանում

Կետրին Կուլմանի առաջին դահլիճը սարքավորվում է փոքրիկ լողորդական լողավազանում: Բոիսում, որտեղ նա եկել էր քարոզելու, դա միակ հնարավոր տարբերակն էր:

  1. Բժշկություն Սուրբ Հոգու միջոցով

Կետրինի շեշտադրումը ոչ թե հավատքի, այլ Սուրբ Հոգու զորության վրա էր: Նրա ծառայությունների ժամանակ չկային աղոթքի կարիքներ, անդամալույծների համար առանձին վայրեր, հիվանդների հերթեր, ովքեր սպասում էին, թե երբ նա նրանց վրա ձեռք կդներ: Նա երբեք չէր մեղադրում մարդկանց այն բանում, որ նրանք չեն կարողացել բժշկություն ընդունել Աստծուց իրենց տկար հավատքի պատճառով: Բժշկությունը կարող էր կատարվել լսարանի ամեն կետում, մինչ մարդիկ նստած էին իրենց տեղերում՝ կենտրոնանալով Հիսուսի վրա:

  1. Կտուրը փլուզվում է

1950թ-ի նոյեմբերին Կետրինին սկսում են խնդրել տեղափոխվել Ֆրանկլինից Փիթսբուրգ՝ մշտական բնակության: Անգամ Մեգգի Հարթները՝ կին, ով Կուլմանի «աջ ձեռքն էր», համաձայնում է, որ իրենք պետք է տեղափոխվեն: Կետրինը դանդաղում է՝ ցանկանալով պահել այդ քաղաքի մարդկանց հանդեպ նվիրվածությունը: Ի պատասխան տեղափոխվելու բազմաթիվ խնդրանքներին՝ նա հայտարարում է. «Ո՛չ: Տաճարի կտուրը պետք է բառացիորեն փլուզվի, որպեսզի ես հավատամ, որ Աստված ցանկանում է, որ ես տեղափոխվեմ Փիթսբուրգ»: 1950թ-ի Գոհաբանության տոնին տաճարի կտուրն ընկնում է ձյան ծանրությունից՝ այդ շրջանում պատմության մեջ ամենաշատ ձյան տեղումների պատճառով:

  1. Աջակցությունը եկեղեցիներին

«Կետրին Կուլման Ֆաունդեյշն» կազմակերպությունը, որ տեղակայվում է Փիթսբուրգում, ֆինանսական աջակցություն է տրամադրել ավելի քան 20 եկեղեցիների ու դրանց հովիվներին՝ արտերկյա միսիոներական գործունեության համար:

  1. Հռոմի Պապը

Հռոմի Պապը Կետրինին տրամադրում է առանձին ընդունելություն Վատիկանում և նվիրում կախազարդ՝ փորագրված աղավնիով: Ամերիկայի ամենամեծ քաղաքները դիմավորում էին նրան՝ իրենց քաղաքի «բանալիներով»: Անգամ Վիետնամը Կուլմանին շնորհում է պատվավոր մեդալ՝ իր ցուցաբերած օգնության համար:

  1. 18 հազար մարդ

1952թ-ի օգոստոսին Կետրինը քարոզում է Էկրոնում՝ Օհայո նահանգ, Ռեքս Համբարդի վրանում, որը տեղավորում էր ավելի քան 1,5 հազար մարդ: Կուլմանի կիրակնօրյա ծառայության օրվա լուսաբացին Համբարդների ընտանիքին արթնացնում է դռան բարձր թակոցը: Դռան հետևում ոստիկան էր կանգնած, ով ասում է. «Վերապատվելի Համբարդ, պետք է ինչ-որ բան անել: Վրանի մոտ հավաքվել է մոտ 18 հազար մարդ»: Այդ ժամանակ առավոտյան ժամը 4-ն էր: Ծառայությունը պետք է սկսվեր ժամը 11-ին միայն: Այնպես որ, ծառայությունը տեղափոխում են առավոտյան ժամը 8-ին:

  1. Աստվածային բժշկություններ

Մեկ անգամ հինգ տարեկան մի տղա, ծնունդից ի վեր հաշմանդամ, բեմ է բարձրանում Կետրինի մոտ՝ առանց կողմնակի օգնության: Մեկ այլ դեպքում անդամալույծ մի կին, ով ավելի քան 20 տարի շարժասայլակին էր գամված, բեմ է բարձրանում՝ առանց ամուսնու օգնության:

Ֆիլադելֆիայից եկած մի մարդ, ում մի քանի ամիս առաջ տեղադրել էին սրտի խթանիչ, սուր ցավ է զգում կրծքի շրջանում, երբ Կետրինը աղոթում է նրա համար: Տուն վերադառնալով՝ նա հայտնաբերում է, որ իր կրծքավանդակի վրայի սպին, որտեղ տեղադրել էին խթանիչը, վերացել է: Ավելի ուշ՝ բժշկական զննումից հետո, ռենտգենը ցույց է տալիս, որ խթանիչը վերացել է, և մարդու սիրտն առողջ է:

Իսկ ընդհանրապես Կուլմանի ծառայության ընթացքում բժշկվածների ընդհանուր թիվը հայտնի է միայն Աստծուն:

  1. Բոլոր հարանվանությունները

Կետրին Կուլմանի ծառայության ժամանակ գալիս էին մարդիկ հասարակության բոլոր շերտերից ու բոլոր հարանվանություններից. կաթոլիկներ, հոգեգալստականներ, մկրտականներ: Դրանք պարզապես մարդիկ էին՝ իրենց խնդիրներով. հիվանդներ, հարբեցողներ, մերձ ի մահ գտնվողներ…

  1. Մահից հետո

Կուլմանի մահից հետո նրա քարոզները լսում էին Միացյալ Նահանգներում և արտերկրում՝ շնորհիվ ռադիոյով հեռարձակվող հաղորդումների: Ողջ Ամերիկան անհամբերությամբ սպասում էր այդ ջերմ հաճելի ձայնին, որը հարցնում էր ունկնդիրներին ամեն հաղորդման սկզբում՝ «Բարև, դուք ինձ սպասո՞ւմ էիք»:

Օլգա Մացկանիչ