Սեպտեմբերի 22-ը` քրիստոնեության պատմության մեջ

Սեպտեմբերի 22-ը` քրիստոնեության պատմության մեջԱյսօր մեզ հայտնի շատ ու շատ հավատքի հայրեր իրենց կյանքը Հիսուսին են նվիրել ամենատարբեր և ամենաանտրամաբանական վայրերում:

Արթնության գործիչ Չարլզ Գ. Ֆիննեյն ապաշխարել է անտառում, Ջոն Նյուտոնը` «Զարմանահրաշ շնորհ» երգի հեղինակը`փոթորկալից ծովում լողացող նավում, Չակ Քոլսոնը` Բանտերի ծառայության հիմնադիրը, Հիսուսին Տեր է ընդունել մեքենայի մեջ` արտասվալից աչքերով ճանապարհի մեջտեղում մեքենան արգելակելով: Իսկ ահա Ք. Ս. Լուիսն իր սիրտը նվիրել է Աստծուն եղբոր մոտոցիկլով դեպի կենդանաբանական այգի սլանալու ճանապարհին:

Մինչ այդ նա չէր հավատում, որ Հիսուս Աստծո Որդին է:

Սակայն 1931թ-ի այս օրը` սեպտեմբերի 22-ին, Ք. Ս. Լուիսը դառնում է ճշմարիտ քրիստոնյա:

Լուիսի ընկերները նույնպես քրիստոնյա էին, նրանք մշտապես տարբեր քրիստոնեական ծրագրեր էին մշակում և իրագործում: Վստահեցնում էին,  որ Քրիստոսին ճանաչելը հնարավորություն է տալիս ապրել խաղաղության մեջ, մեղքերից ազատ և օգնում ուղղորդվել արդարության ճանապարհներով:

Լուիսի ընկերներից Թոլկիեն Դայսոնը կարծում էր, որ  որոշ առասպելներ նույնպես ծագում են Աստծուց. հետագայում են դրանք  աղավաղվել: Նրա կարծիքով` Աստծո գործը կարելի է կատարել նաև առասպելներ գրելով: Դայսոնի ստեղծագործության հիման վրա է նկարահանվել մեր դարաշրջանի ամենասիրված և հայտնի ֆիլմերից մեկը` «Մատանիների տիրակալը»:

Սուրբ Ծնունդը Ք. Ս. Լուիսի կյանքում ճակատագրական է լինում. զգալով հավատքի բարերար ազդեցությունը` նա սկսում է եկեղեցի հաճախել: Այս ընթացքում նրա ձիրքերն էլ ավելի լավ են սկսում դրսևորվել:

1932 թ-ի կեսերին Լուիսը գրում է իր առաջին գիրքը` «Ուխտագնացի հետընթացը», ինչի շնորհիվ նա  դառնում է 20-րդ դարի ամենասիրված քրիստոնյա հեղինակներից մեկը: Այնուհետև ստեղծում է իր սեփական երևակայական աշխարհը` «Նարնիա»-ն:

Հետագայում  նրա՝ որոշ ռադիո ծրագրերին տված  մի շարք հարցազրույցները, ունկնդիրների խնդրանքով, զետեղվում են  «Զուտ քրիստոնեություն» գրքում:

Աղբյուր` christianity.com