10 կարևոր բան, որ պետք է անի քրիստոնյան ամեն օր

10 կարևոր բան, որ պետք է անի քրիստոնյան ամեն օր1. Աղոթել

«Մի առակ էլ ասաց նրանց նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ» (Ղուկաս 18.1):

Աղոթքը Աստծո հետ հաղորդակցվելու մեր միջոցն է, ուստի չափազանց կարևոր է, որ դու չքնես այն ժամանակ, երբ պետք է աղոթես, նույնիսկ, եթե աղոթելու ցանկութուն չունես:

2. Լինել բարի և սիրել մարդկանց

«Ամեն ինչ որ կամենում եք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց» (Մաթևոս 7.12):

Լինել բարի բոլորի նկատմամբ՝ քրիստոնեության առանձնահատկությունն է, ուստի դրան պետք է ձգտի յուրաքանչյուրն ու ամեն օր:

3. Օգնել մարդկանց

«Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել. ծարավեցի, և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք. մերկ էի, և հագցրիք ինձ. հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք» (Մաթևոս 25.34-36):

4. Չանհանգստանալ

«Հիմա ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել»։ (Մաթևոս 6.27):

Կյանքում բոլորն էլ հանդիպում են խնդիրների, բայց շատ կարևոր է չանհանգստանալ և վստահել Հիսուսին. դա անպայման կօգնի:

5. Կարդալ Աստվածաշունչ

«Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար՝ վարդապետության և հանդիմանության,  ուղղելու և արդարության խրատելու համար. Որ Աստծո մարդը կատարյալ լինի՝ ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3:16-17): Շատ կարևոր է և անհրաժեշտ, որ քրիստոնյան ամեն օր ժամանակ գտնի Աստծո Խոսքն ընթերցելու համար:

6. Գոհանալ և ուրախ լինել

 «Ամեն ժամանակ ուրախ եղեք։ Անդադար աղոթք արեք։ Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում» (Ա Թեսաղոնիկեցիս 5.16-18):

7. Ներել

«Որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողի նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողի ձեր հանցանքները» (Մաթևոս 6.14-15):

Քրիստոնեության մյուս առանձնահատկությունը՝ ներումը, քրիստոնյա լինելու պարտադիր  բաղադրիչներից է:

8. Խոսելուց առաջ մտածել

«Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։ Որովհետև քո խոսքից կարդարանաս և քո խոսքիցը կդատապարտվես» (Մաթևոս 12.36-37):

9. Ուրիշներին պատմել Հիսուսի մասին

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով. նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը։ Ամեն» (Մաթևոս 28.19-20):

10. Իմանալ Աստծո Խոսքը

«Արդ՝ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է և նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա» (Մաթևոս 7.24):

Որքան լավ ես դու իմանում Աստծո Խոսքը, այնքան ավելի հեշտ կլինի քեզ գործել ինչպես իսկական քրիստոնյա:

 Աղբյուր՝ blessings.com