Երբ և ինչպես է պետք ջուր խմել

Բժիշկները պատմել են, թե երբ և ինչպես է պետք ջուր խմելՋուր պետք է խմել ըստ անհրաժեշտության, երբ ծարավի զգացողություն ենք ունենում։ Սակայն մեծահասակները միշտ չէ, որ զգում են ջրի պակաս, այդ պատճառով պետք է մտածված կարգավորել օրգանիզմին ջրի մատակարարումը։ Սննդաբանը խորհուրդ է տալիս օրը սկսել և ավարտել ջրով։

Մեկ բաժակ պետք է խմել սոված փորին առավոտյան և ևս մեկը՝ քնից մեկ ժամ առաջ։ Ավելի ճիշտ է գոլ ջուր խմելը, քանի որ այն դանդաղեցնում է մարսողության գործընթացը։

 

Երբ և ինչպես է պետք ջուր խմելՋրի մնացած քանակությունը դիետոլոգը խորհուրդ է տալիս խմել սեփական հայեցողությամբ՝ ոչ մեծ կումերով։

Թեյը, հյութը, կոմպոտը, կիսելը և այլ քաղցր ըմպելիքներ չեն կարող փոխարինել ջրին։

Ամենից ճիշտը շշալցված կամ ֆիլտրված հում ջուր խմելն է։ Պետք չէ տարվել հանքային ջրով։ Այն մեծ քանակությամբ հանքանյութեր է պարունակում, դրա համար այն բուժական նպատակներով են նշանակում։

Աղբյուրը՝ 1in.am