Ներման ընթացքի մասին. Ջոյս Մայեր

Շատ մարդիկ ապրում են բարկությամբ ու չներմամբ, և այդ մարդկանցից շատերը քրիստոնյաներ են: Համաժողովներին ես հարցնում եմ. «Ո՞վ է ձեզանից բարկացած ինչ-որ մեկի վրա»: Եվ ամեն անգամ ներկաների 80-90 տոկոսը ձեռք է բարձրացնում:

Չներումը տարածված խնդիր է, որի հետ պետք է լուծենք բոլոր հարցերը: Ես անձնական փարձառությունիցս գիտեմ, թե որքան կործանարար է դառնությամբ ու չներմամբ ապրելը: Ես սիրում եմ ասել, որ դա նման է թույն խմելուն՝ ակնկալելով, թե դրանից կմահանա քո թշնամին:

Ինչո՞ւ է դժվար ներել:

Սեփական մաշկի վրա զգալով անարդարությունը՝ ուզում ես, որ քո վրայից վերցնեն մեղադրանքը: Հաճախ մարդիկ զգում են, որ եթե ներեն իրենց վիրավորողին, ապա նրանք պատասխանատվություն չեն կրի իրենց սխալ քայլերի համար: Եվ եթե անկեղծ լինենք, ապա կընդունենք, որ մենք սովորաբար ցանկանում ենք, որ մարդիկ, ովքեր մեզ ցավ են պատճառել, վճարեն իրենց արածների համար: Մենք չենք կարող ելք գտնել այդ իրավիճակից, մինչև չստանանք հայտնություն այն մասին, որ միայն Աստված կարող է հատուցել մեր դառնության համար:

Աստված մեր Պաշտպանն է, և Նա կբժշկի ու կվերականգնի մեզ, եթե մենք վստահենք Նրան և ներենք մեր թշնամիներին, ինչպես որ Նա պատվիրում է մեզ անել:

Ինչպե՞ս հասկանալ՝ իսկապես ներե՞լ ես քեզ վրավորողին:

Ներումը զգացմունք չէ: Դա որոշում է, որը մենք ընդունում ենք, որովհետև ցանկանում ենք անել այն, ինչ ճիշտ է Աստծո առջև: Սա որակյալ որոշում է, որը հեշտ չի տրվելու՝ կախված մեզ հասցված վիրավորանքի խորությունից, և կարող է գուցե պահանջվել ժամանակ՝ այդ ընթացքն անցնելու համար:

Առաջին քայլը վիրավորողին ներելու ցանկությունն է: Տարբերություն չկա, թե ինչ եք դուք զգում մարդու հանդեպ, որը ձեզ ցավ է պատճառել: Դուք որոշում եք կայացնում անել դա: Դա «որակյալ որոշում է», որովհետև դա նշանակում է հաստատուն որոշում, որը չի փոխվելու, անգամ եթե ձեր զգացմունքները փոխվեն:

Հաջորդ քայլը Սուրբ Հոգու օգնությանը ապավինելն է: Միայն ներելու որոշումը բավարար չէ, որովհետև միայն կամքի ուժը քիչ է. մեզ անհրաժեշտ է նաև գերբնական օգնություն Աստծուց: Նա է տալիս մեզ զորություն, և մենք պետք է աղոթենք մեր թշնամիների համար ու օրհնենք նրանց: Աղոթքը նրանց համար, ովքեր մեզ ցավ են պատճառել, կենսականորեն կարևոր է ներման արդյունավետ ընթացքի համար:

Արդյոք ես «ոտնակոխ եղած» մեկը չե՞մ դառնա՝ ներելով ամբարշտին:

Աստված մեզ չի խնդրում դառնալ «լաթի կտոր», որի վրա մարդիկ կսրբեն իրենց ոտքերը: Երբեմն Աստված կարող է հորդորել ձեզ հանդիմանել այն մարդուն, ով վատ վարք ունի: Ներումը կապ ունի ձեր սրտի հետ, նաև ձեր սրտում մարդկանց հանդեպ վերաբերմունքի, ովքեր ցավ են պատճառել և այն բանի, թե ինչպես եք դուք վարվում նրանց հետ: Հիսուսը երբեք ոչ ոքի հետ վատ չի վարվել, միայն որովհետև մարդիկ վատ են վարվել Իր հետ: Նա հանդիմանում էր նրանց հեզությամբ ու շարունակում սիրել: Աստվածաշունչն ասում է մեզ՝ չարի դիմաց չարով չհատուցել կամ վիրավորանքի դիմաց վիրավորանքով (Ա Պետրոս 3.9), իսկ Հռոմեացիս 12.21-ն ասում է. «Մի հաղթվիր չարիցը, այլ բարիովը հաղթիր չարին»:

Երբ իսկապես ներում ենք մեր թշնամիներին, ապա մեզ ավելի անհանգստացնում է, թե ինչպես են նրանք վարվում իրենց կյանքի հետ, ոչ թե՝ ինչպես են ազդում մեզ վրա: