9 ճշմարտություն հավատքի խորհրդի մասին

Կա «հավատք» բառի երկու հիմնային մեկնաբանություն: Առաջինը. մեր հավատքը կարող է լինել կրոնական սկզբունքների հանրագումար, որի վրա մենք հիմնում ենք մեր կյանքը, երկրորդ՝ հավատքի կենդանի ու գործնական քայլ առ Աստված և վստահություն Նրա խոստմունքների հանդեպ:

«Հավատք» բառը Հին Կտակարանում հայտնվում է երկու անգամ, բայց ավելի քան 240 անգամ՝ Նոր Կտակարանում, ինչից մենք տեսնում ենք անպայմանական շեշտադրում այդ բնագավառի վրա:

Կան այնքան անհրաժեշտ բաներ այս եզրույթի ուսումնասիրության համար, որը Պողոս առաքյալը հիշատակում է՝ որպես «խորհուրդ» (Ա Տիմոթեոս 3.9): Այս 9 փաստերը հավատքի մասին ամենակարևորներն են.

Հավատքը Աստծո պարգևն է. Եփեսացիս 2.8-ն ասում է. «Շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը»: Սուրբ Գիրքը Հիսուսին անվանում է «մեր հավատքի զորագլուխ և կատարող» (Եբրայեցիս 12.2): Նա է մեր սրտում հավատք արթնացնում, հետո էլ մեր ողջ կյանքի ընթացքում շարունակում աճեցնել ու զարգացնել այն մեր մեջ:

Հավատքը  Աստծուց է սահմանվում. Աստված նախապես տալիս է յուրաքանչյուրիս այնքան հավատք, որ մենք կարող լինենք հաջողակ լինել ամեն բնագավառում. «Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց» (Հռոմեացիս 12.3): Այնպես որ, հավատքը «ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է. ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» (Եփեսացիս 2.9):

Հավատքը գալիս է Աստծո Խոսքից. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը՝ Աստծո խոսքիցը» (Հռոմեացիս 10.17):

Հավատքը թույլ է տալիս մեզ ընդունել Աստծո Հոգուն. «Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հավատքով» (Գաղատացիս 3.14): Ծնվելով խոսքից ու Հոգուց՝ մենք ապրում ենք մեր կյանքերը՝ խոսելով «հավատքի խոսք», որում մեզ օգնում է «հավատքի հոգին»՝ այդպիսով տալով իրավունք կատարելու մեծ գործեր Աստծո Արքայության համար:

Հավատքը մեզ արդար է դարձնում Աստծո աչքերում. քրիստոնյաները «հավատքով արդարացած» են (Հռոմեացիս 5.1): Արդարացված լինել՝ նշանակում է իրավաբանորեն արդարացված լինել՝ ազատված մեղքից, ասես դու այն երբեք չես կատարել և արդար ես ճանաչվել Աստծո աչքերում:

Հավատքը հոգևոր զենք է. Պողոսը կոչ է անում Տիմոթեոսին՝ «Պատերազմիր հավատքի բարի պատերազմը և բռնիր հավիտենական կյանքը»: Բացի այդ՝ Եփեսացիների 6-րդ գլխում հիշատակվում է «հավատքի վահանի» մասին, որը պաշտպանում է թշնամու կրակոտ նետերից: Հավատքը զենք է, որը պահում է մեզ:

Հավատքը բերում է վերջնական հաղթանակի. Ա Հովհաննես 5.4-ն ասում է, որ «Ամեն, ով որ Աստվածանից է ծնված՝ հաղթում է աշխարհքին. և սա է հաղթությունը, որ աշխարհքին հաղթեց, այսինքն մեր հավատքը»: Չկա մի բան, որ աշխարհը կարող է նետել մեր դեմ, ինչը հավատքը ի զորու չլինի հաղթահարել, անգամ ամենասարսափելին՝ մահը: Հավատքը կարող է տալ զորություն՝ բարձրանալու ամեն տեսակ խնդրից վեր:

Հավատքը գործի է դնում հարության զորությունը. Ղազարոսի գերեզմանի մոտ Հիսուսն ասում է. «Ես եմ հարությունը և կյանքը. Ինձ հավատացողը թեև մեռնի էլ՝ կապրի» (Հովհաննես 11.25):

Հավատքն առանց գործերի մեռած է. սրանք Հակոբոս առաքյալի խոսքերն են: Գործերը ճշմարիտ հավատքի հետևանքն են և դրա առկայության ապացույցը: Փրկության Բանակի հիմնադիր Ուիլյամ Բուտն ասում էր. «Հավատքն ու գործերը գնում են ձեռք ձեռքի, քայլ քայլի հետևից, ինչպես քայլող մարդու ոտքերը: Առաջինը հավատքը, իսկ նրան հետևում են գործերը, հետո նորից հավատքը, և նորից գործերը, մինչև երկուսը լինեն գրեթե անբաժան իրարից»:

Մայք Շրիվ