Միջազգային հովվական գագաթնաժողով Սակրամենտոյում

Սեպտեմբերի 6-8-ը Սակրամենտո քաղաքի (ԱՄՆ, Կալիֆորնիա) «Հացի տուն» եկեղեցում անց է կացվել Միջազգային հովվական գագաթնաժողով:

Գագաթնաժողովի պաշտոնական անվանումն էր. «Հետսովետական տարածաշրջանում խարիզմատական շարժման քննադատական վերլուծություն»: Հանդիպմանը մասնակցել են հայտնի ծառայողներ Ռուսաստանից, Լատվիայից, Մոլդովայից, Հայաստանից և ԱՄՆ-ից. տեղեկացնում է Invictory.com-ը:

Գագաթնաժողովի նպատակը եկեղեցու տարբեր ծառայողներին հնարավորություն ընձեռելն էր իրենց հայացքները հայտնելու ոչ ստանդարտ հարցերի վերաբերյալ, գտնելու շփման կետեր և խոսելու աստվածաբանության մեջ կասկածելի տարրերի մասին:

«Ավարտվեց Հովվական գագաթնաժողովը: Բազում էմոցիաներ և տպավորություններ ստացանք: Այժմ յուրաքանչյուրն իր եզրակացություններն է անում: Ես՝ այդ թվում,- գրել է «Հացի տուն» եկեղեցու հովիվ Ալեքսանդր Շևչենկոն իր ֆեյսբուքյան էջում: – Կարծում եմ, որ գագաթնաժողովի նպատակին հասել ենք: Բոլոր մասնակիցներին հավասար հնարավորություն տրվեց իրենց հայացքներն արտահայտելու մեր ժամանակների առանձին դոկտրինների, շարժումների և անհատների վերաբերյալ»:

Գագաթնաժողովի ընթացքին մասնակցել են տարբեր սերունդների և հայացքների ներկայացուցիչներ: Ծառայողները քննարկել են, թե ինչ սխալներ են թույլ տրվել պահպանողական թևի մասնակիցների ու նախկին ԽՍՀՄ-ի երկներում եկեղեցու ռեֆորմատորների կողմից:

«Այն, ինչ բնական է և ընդունելի ոմանց համար, ուրիշների համար, պարզվում է, բացառապես անընդունելի է: Ինչի մասին վկայում են ոչ միայն հնչեցված տրամաբանական փաստարկները, այլև հստակ անցած կենսական փորձը: Հավանաբար, դրանում էլ կայանում է օբյետիվ տեղեկատվության և արդարցիորեն կայացված որոշումների գլխավոր իմաստը: Մարդիկ կարող էին ծրագրել մի բան, իսկ Աստված իրականացնում էր Իր աշխատանքը,- իր կարծիքն է հայտնել «Նոր սերունդ» շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևը:- Գագաթնաժողովը հեշտերից չէր, բայց օրհնված ժամանակ էր, ինչի համար մեծ շնորհահակալություն կազմակերպչին՝ Ալեքսանդր Շևչենկոյին: Երեք օր Աստված գերբնական ձևով մեզ և՛ մտերմացրեց, և՛ հարազատ դարձրեց»: