Այն, թե ինչին ես նվիրված, որոշում է, թե ով ես դու. Ռիկ Ուորեն

Այն, թե ինչին ես նվիրված, որոշում է, թե ով ես դու. Ռիկ ՈւորենԴու կարիք չունես հասկանալու քո որոշման բոլոր հնարավոր հետևանքների մասին, երբ խոսքը գնում է Հիսուսին հետևելու ընտրության մասին: Դու պարզապես կարիք ունես արձագանքելու Նրա հրավերին և նվիրվելու՝ Նրան հետևելուն:

Քո նվիրումը ձևավորում է քո կյանքը ավելին, քան ցանկացած այլ բան: Քո նվիրումը կարող է զարգացնել քեզ կամ էլ կործանել, բայց երկու դեպքում էլ՝ այն կսահմանի, թե ով ես դու:

Ասա, թե ինչին ես դու նվիրված, և ես կասեմ, թե ինչ կլինի քեզ հետ 20 տարի անց, որովհետև դու կդառնաս այն, ինչին նվիրված ես:

Նվիրման հենց այս կետում է, երբ մարդկանց մեծ մասը բաց է թողնում Աստծո նպատակը իր կյանքի համար: Շատերը վախենում են նվիրվել մի բանի, և նրանք պարզապես աննկատ անցնում են այս կյանքով: Մյուսներն էլ լիակատար նվիրվում են աշխարհային նպատակներին, ինչպես օրինակ՝ հարուստ ու հաջողակ դառնալուն, և նրանք ավարտում են կյանքը հիասթափության ու դառնության մեջ:

Ամեն ընտրություն ունի հավիտենական հետևանքներ, այնպես որ՝ դու կարիք ունես իմաստուն որոշում կայացնելու. «Հիմա որ սրանք ամենը հալվելու բաներ են. ինչպե՞ս պետք է դուք գտնվեք սուրբ և աստվածապաշտ վարքում» (Բ Պետրոս 3.11):

Քրիստոսին նմանվելը սկսում է Քրիստոսին նմանվելու նվիրումից: