Ամուսնության մասին… քրիստոնեական մոտեցումներ

Ամուսնության մասին… քրիստոնեական մոտեցումներԱմուսնությունը կարող է լինել կամ մեծ օրհնությունների, կամ մեծ դժբախտության վայր: Եթե չհետևենք Արարչի նախասահմանությանը ամուսնության մասին, օրհնությունը չի գա:

Մեկը հարցրել է Ռեմբրանդտին. «Կտավը ե՞րբ պատրաստ կլինի»: Ինչին նկարիչը պատասխանել է. «Երբ նկարիչը արտահայտի իր մտադրությունը»: Նույնը ամուսնության դեպքում է: Եթե ամուսնությունը կառուցենք Աստծո նախասահմանության ու մտադրության համեմատ, միայն այդ դեպքում օրհնություն կտեսնենք:

-Ո՞վ է ստեղծել տղամարդուն և կնոջը:

-Աստված:

-Ո՞վ է պատվիրել. «Աճեցեք և շատացեք»:

-Աստված:

-Ո՞վ է ասել՝ «Լավ չէ, որ մարդը մենակ լինի»:

-Աստված:

-Ո՞վ առաջին տղամարդու մոտ բերեց կնոջը ու ստեղծեց առաջին ընտանիքը:

-Աստված:

Հետևեք Աստծո ծրագրին ընտանիքի կառուցման մեջ. Աստված է հիմնել ամուսնությունը, և Նա էլ կառավարում ու օրենքներ է տալիս.

2 = 1 (Ծննդոց 2.24):

«Սրա համար մարդը կթողնի իր հայրը և իր մայրը, և կհարի իր կնոջը և մեկ մարմին կլինեն»:

Կթողնի ծնողներին՝ նշանակում է ինքնուրույն կյանք կսկսի: Հիմա նրա համար առաջին տեղում, Աստծուց հետո, կինն ու նրա մասին հոգ տանելն է: Նույնպես էլ կնոջ համար ամուսինը: Եվ ծնողները պետք է համաձայնեն այդ բանի հետ, անկախ նրանից, թե որքան դժվար է դա:

Թողնելու մասին խոսելով՝ Սուրբ Գիրքը նկատի ունի նախևառաջ՝ կախվածությունը: Եթե կնոջ համար մայրն է առաջին տեղում, հետո ամուսինը, դա արդեն վատ է:

Ինչն է հետաքրքիր, որ հնագույն ժամանակներում հրեական ընտանիքներում նորապսակները միշտ չէ, որ նոր կյանքն առանձին տանն (վրանում) էին սկսում: Նրանք գուցե և ծնողների հետ ապրեին: Բայց կարևորը ամուսնության մեջ աշխարհագրական դիրքը չէ, այլ առանձնացումը ու անջատումը հարաբերությունների մակարդակի վրա: Հիմա իմ կյանքում նոր հարաբերություններ են, և իմ ընկերները, ծնողները, աշխատակիցները պետք է զգան դա: Եթե դուք ամուսնանում եք, ապա ձեր շրջապատը պետք է զգա դա:

Կհարի. այսինքն՝ կհետևի, կլինի սերտ կապի մեջ, և եթե բաժանեն, ապա երկու մասերն էլ կվնասվեն:

Սա վերաբերում է ինչպես ֆիզիկական կապին ամուսինների միջև, այնպես էլ հոգևոր միաբանությանը՝ նրանց հետաքրքրություններին: Դրանք պետք է այնքան սերտ լինեն, որ բաժանելն անհնար լինի: Ամուսնությունն այնքան ներդաշնակ ու սերտ միություն է, որ այն ծառայում է՝ որպես Քրիստոսի և Իր Եկեղեցու միասնության խորհրդանիշ:

Այս մտերմությունը մեծ գին ունի. նրանք պետք է ընծայվեն ու ժամանակ նվիրեն իրար՝ սովորելու ապրել միասին, ջանալ ամուսնության պահպանման համար:

Լեոնիդ Միխովիչ