7 աստվածաշնչյան խոսք, որ ցույց է տալիս աղոթքի ուժը

prayhandsbible1. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ» (Մաթևոս 7.7):

2. «Եվ նա ասաց նրանց. այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով» (Մարկոս 9.28):

3. «Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն,նրան յուղով օծեն Տիրոջ անունովը. և հավատքով աղոթքը կփրկի այն հիվանդին, և Տերը վեր կկացնի նրան. և եթե մեղք գործած լինի, կթողվի նրան։ Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.14-16):

4. «Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք՝ թե կառնեք, և կլինի ձեզ» (Մարկոս 11.24):

5. «Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.6-7):

6. «Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ,թե որ հավատք ունենաք և չերկմտեք, ոչ թե միայն կանեք թզենու եղածը, այլ թե որ այդ սարին էլ ասեք՝ վեր կաց և ընկիր ծովը, կլինի։ Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով՝ կառնեք» (Մաթևոս 21.21-22):

7. «Միայն թե թող հավատքով խնդրի՝ առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին» (Հակոբոս 1.6):