Հոգևոր պատերազմի 3 սկզբունք

Այսօր աշխարհը ավելի քան երբևէ գտնվում է հոգևոր պատերազմի մեջ: Սուրբ Հոգին ինձ տվել է մարգարեական երեք խոսք՝ հոգևոր պատերազմի մասին, որոնք, ես հույս ունեմ, կոգեշնչեն ձեզ՝ ձեր պատերազմում: Դուք կարող եք կարդալ դրանք ստորև.

Փոխիր քո տեսակետը՝ թշնամու հարձակումների վերաբերյալ

Հաճախ երբ հոգևոր պատերազմը մոլեգնում է, և թշնամին հարվածներ է հասցնում, մենք հակված ենք ասելու՝ «Ես հարձակման տակ եմ»: Բայց լսիր ինձ ուշադիր և փոխիր քո  տեսակետը: Դու հարձակման տակ չես, դու ես հարձակվողը: Թշնամին քո ոտքերի տակ է, և դու նստած ես երկնավորներում Հիսուս Քրիստոսի հետ:

Փոխիր քո տեսակետը: Այո՛, սատանան իր գործն է անում, բայց դա չի կանգնեցնի քեզ քոնը անելուց: Վճռիր, որ Աստծո կամքը կկատարվի, և ամեն թշնամի, որ կանգնում է երկնային հանձնարարականի ճանապարհին՝ պետք է խոնարհվի Հիսուսի անվան առջև:

Հետևիր հոգևոր պատերազմի այս ռազմավարությանը

Երբ խոսքը գնում է հոգևոր պատերազմի մասին, կա ժամանակ՝ աղաղակելու, և կա ժամանակ՝ լռելու: Աստված է այն Մեկը, Ով տալիս է հոգևոր պատերազմի ռազմավարություն: Աստված է այն Մեկը, Ով տալիս է ծրագիր, որը տանում է հաղթանակի: Երբ քայլում ես Աստվածային իմաստության մեջ, դու կարող ես վստահ լինել, որ թշնամին կհանձնվի:

Երբեմն պետք է պահես քո խաղաղությունը, ինչպես դա անելու կարիքն ունեին իսրայելացիները, երբ հայտնվել էին Կարմիր Ծովի և Եգիպտական բանակի միջտեղում: Մեկ այլ ժամանակում դու պետք է աղաղակես՝ ինչպես Հեսուն Երիքովի պարիսպների առջև: Նախքան կնետվես մարտի մեջ, խնդրիր առաջնորդություն Աստծուց: Նա քեզ կառաջնորդի հաղթանակի մեջ:

Շարունակ վեր բարձրացիր

Նա չի սպասում, որ դու կատարյալ լինես: Երբ ընկնում ես, նորից վեր կանգնիր: Անգամ եթե դու նույն սխալն ես գործել հազարավոր անգամներ, բայց եթե դու շարունակում ես հռչակել պատերազմ սխալ վարքին, ապա վերջնականապես կվաստակես հաղթանակ՝ վատ սովորությունների նկատմամբ: Հոգևոր պատերազմը սահմանելու մեկ այլ ձևը շատ պարզ է. «դիմանալ ավելի երկար, քան սատանան»: Այնպես որ, երբ մեղք ես գործում՝ ապաշխարի՛ր: Եթե նորից ես մեղք գործում, նորից ապաշխարիր: Պարզապես շարունակ վեր բարձրացիր: Արդարը յոթ անգամ կընկնի և նորից կբարձրանա:

Մի՛ դադարիր պատերազմելու այն մեղքի դեմ, որ քո դեմ է պատերազմում: Աստված կտա քեզ զորություն՝ դեմ կանգնելու ցանկացած բանի, որ քեզ է դեմ կանգնում, անգամ եթե խոսքը քո իսկ սեփական մարմնի մասին է: Ապավինի՛ր Աստծուն, երբ տկար ես զգում:

Ջենիֆեր Լեկլեր