«Դիմակայել հսկաներին» (ֆիլմ)

Դիմակայել հսկաներին (ֆիլմ)Ի՞նչ կարող է անել մարզիչը, ով ստիպված է շարունակ հաղթահարել կյանքի դժվարությունները. թիմում խարդավանքներ են, ընտանիքի մեղմ խաղաղությունը հետզհետե փլուզվում է…

Նրա վերջին հույսն իր խաղն է և հավատքը:

Մարզիչ Գրանտ Թեյլերն անվերջ հավատում է, որ հաղթելու է ֆուտբոլի հսկաներին, և նույն հավատով էլ վարակում իր աշակերտներին:

Նրանց առջև նա «համարձակ» նպատակ է դնում՝ հաղթահարել բոլոր վախերն ու ողջ ընթացքում թիմի ունեցած ձախողումները: Նա ստիպում է իր թիմի անդամներին հավատալ սեփական հնարավորություններին՝ և՛ խաղադաշտում, և´ դրանից դուրս: Եվ երբ «Արծիվներին» անհավատալի հնարավորություն է ընձեռվում,  նրանց սպասվում է «քննություն»՝ լուծել խիզախության և քաջության «թեստը»:

Այս ֆիլմը պատմում է վախի և հավատքի առճակատման մասին:

Ռեժիսոր՝ Ալեքս Քենդրիկ
Դերերում՝ Ալեքս Քենդրիկ, Բեյլի Քեյ, Շաննին Ֆիլդս: