Քրիստոսի կողմից ընդունված լինելու իրազեկությունը. Սեմի Թիփիթ

Արթնությունը միշտ մեզ Հիսուսին նորովի է տեսնել տալիս, հետևաբար զարթոնքը Աստծո ժողովրդի մեջ հարատև ապահովության խորը զգացողություն է առաջացնում:

Երեք սկզբունքներ են գործում եկեղեցում, որոնք հիմնված են մեր՝ Քրիստոսի կողմից ընդունված լինելու իրազեկության վրա:

Նոր զորություն ունենք՝ ինքներս մեզ ընդունելու այնպես, ինչպես որ կանք: Երբ Աստված արթնացնում է Իր եկեղեցին, մենք թափանցիկ ենք դառնում: Մենք կարողանում ենք ինքներս մեզ ընդունել, քանի որ Նա ընդունում է մեզ: Դա մեզ ի վիճակի է դարձնում, որ ուրիշներին էլ ընդունենք այդ նույն ձևով:

Մենք կարող ենք զորությամբ ու քաջությամբ վկայել Հիսուսին՝ առանց մերժումից վախենալու:

Եվ ամենակարևորն այն է, որ մենք խաղաղություն ու բավարարվածություն ունենք: Այդ ապահովությունը մեզ մենակ կանգնելու կարողություն է ընձեռում: Եթե նույնիսկ ողջ աշխարհն էլ մեզ մերժի, մենք Աստծո համար կարող ենք միայնակ էլ կանգնել: Մենք ընդունվել ենք Նրա կողմից, և դա է էականը: