Իշխանություն. Աստվածաշնչյան համարներ

«Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայի 9.6):

«Ամեն մարդ, որին Աստված տվել է հարստություն և կայք, և նրան իշխանություն է տալիս նրանից ուտելու և բաժինն առնելու. և իր աշխատանքովն ուրախանալու. սա Աստծո պարգևն է» (Ժողովող 5.19):

«Ցույց տամ ձեզ, թե ումից պետք է վախենաք. նրանից վախեցեք, որ սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի մեջ գցելու. այո՛, ասում եմ ձեզ՝ նրանից վախեցեք» (Ղուկաս 12.5):

«Որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12):

«Ամեն անձը թող հնազանդվի բարձր իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ չի Աստվածանից. և ներկա իշխանություններն Աստվածանից են կարգված» (Հռոմեացիս 13.1):

«Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ մարդը. այնպես էլ մարդն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը» (Ա Կորնթացիս 7.4):

«Եվ ով որ հաղթում է և իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կտամ ազգերի վրա» (Հայտնություն 2.26):

«Երանելի և սուրբ է, որ բաժին ունի առաջին հարության մեջ. սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը. այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն. և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20.6):

«Ահա իշխանությունը տվի ձեզ՝ կոխել օձերի և կարիճների վրա և թշնամու բոլոր զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի» (Ղուկաս 10.19):

«Միայն թե զգույշ կացեք՝ որ այդ ձեր իշխանությունը գայթակղություն չլինի տկարներին» (Ա Կորնթացիս 8.9):

«Երանելի են նրա պատվիրանքները պահողները. որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնովը ներս կմտնեն» (Հայտնություն 22.14):