Սեպտեմբերի 15-ը` քրիստոնեության պատմության մեջ

1963թ-ի այս օրը` սեպտեմբերի 15-ին, Ալաբամայի Բիրմինգհեմ քաղաքի մկրտական եկեղեցում կիրակնօրյա ծառայություն էր` «Սեր, որը ներում է» թեմայով` հիմնված Մաթևոսի Ավետարանի 5.43,44 խոսքերի վրա. «Լսել եք, որ ասվեցավ` քո ընկերին սիրի´ր, և քո թշնամիին ատի´ր:

Բայց ես ասում եմ ձեզ` սիրեցե´ք ձեր թշնամիներին, օրհնեցե´ք ձեզ անիծողներին»:

Պատգամի վերջում եկեղեցին միաբան աղոթքի է կանգնում:

Նախքան հավաքույթն ավարտելը` առավոտյան ժամը 9:22 րոպեին, եկեղեցին պայթեցվում է:

Պայթյունի հետևանքով շինության մեծ մասը փլուզվում է: Փրկարարների ներս մտնելուն պես եկեղեցու անդամները վազում են դեպի փողոց: Սարսափելի տեսարան. վիրավորված, արյունահոսելով և շատերն էլ կուրացած փորձում են դուրս պրծնել եկեղեցաշենքից: Օրհներգերի փոխարեն եկեղեցուց լսվում էին գոռում-գոչյուններ, հեծկլտոցներ և բողոքի աղաղակներ:

Բիրմինգհեմում այս դեպքն առաջինը չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ անգամ է այն ռմբակոծվել: Բայց դրանցից ոչ մեկը նպատակաուղղված չի եղել եկեղեցիների, առավել ևս` երեխաների դեմ:

Նշենք, որ 14 տարի անց հանցագործության մասնակիցները պատասխանատվության են ենթարկվում:

Աղբյուր` christianity.com